16:07 25.09.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը:
Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:
17:56 25.09.2024
Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում16:56 25.09.2024
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելին Իրանի հնարավոր հարձակման դեպքում16:37 25.09.2024
Սլովակիայի վարչապետին փամփուշտով ծրար են ուղարկել. լրատվամիջոցներ16:00 25.09.2024
Լամին Յամալն անհավանական է այս մրցաշրջանում. Ֆլիկ15:52 25.09.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանել է Նեթանյահուի մեղադրանքներին15:45 25.09.2024
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին15:30 25.09.2024
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանականների հետ15:17 25.09.2024
Զիդանի որդին ավարտել է կարիերան14:37 25.09.2024
2024թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները14:28 25.09.2024
NBA-ի երբեմնի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մնացել է առանց թիմի13:38 25.09.2024
ՈւԵՖԱ-ն ակումբների համերաշխության վճարների նոր համակարգ է ընդունել13:10 25.09.2024
Անչելոտին խոսել է Մբապեի վնասվածքի մասին12:46 25.09.2024
Սուպերհամակարգիչը կազմել է Եվրոպա լիգայի ֆավորիտների ցանկը12:41 25.09.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ առափնյա հատվածում12:20 25.09.2024
Էլինա Ավանեսյանը մասնակցում է Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարին12:15 25.09.2024
Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը11:33 25.09.2024
«Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ անցկացրեց 300-րդ հանդիպումը11:22 25.09.2024
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով11:17 25.09.2024
Սեսկ Ֆաբրեգասի թիմը առաջին հաղթանակն է տարել Ա սերիայում11:12 25.09.2024
«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց11:07 25.09.2024
Հիմնանորոգվում է Դսեղի կամուրջը11:02 25.09.2024
«Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբն է. «Խետաֆեի» գլխավոր մարզիչ10:47 25.09.2024
«Նոան» հաղթեց գործող չեմպիոնին10:22 25.09.2024
Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր. ծանրամարտի երիտասարդական ԱԱ18:06 25.09.2024
Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանումՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին, մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքով, դրանց տեմպերով և անելիքներով՝ ընդգծելով […] ...
17:56 25.09.2024
Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայումՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կալռո Անչելոտին ռեկորդ է սահմանել Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի շնորհիվ: Իտալացի մասնագետի գլխավորությամբ առաջնությունում թիմը անպարտելի հանդիպումների շարքը հասցրել է 39-ի: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ալբերտ Օրմաեչեան, որն ունեցել է 38 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարք: Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 24-ին «Ռեալը» 300-րդ հանդիպումն […] ...
17:51 25.09.2024
Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...
17:47 25.09.2024
Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը, փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: ...
17:43 25.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հետախուզական ենթակառուցվածքի 60 օբյեկտիԻսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հարձակվել է Լիբանանում 60 թիրախի վրա, որոնք կապված են «Հեզբոլլահ»-ի հետախուզական ենթակառուցվածքի հետ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր հետախուզական կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» հետախուզական գործակալությանը պատկանող 60 թիրախի: Ոչնչացվել են հետախուզության հավաքագրման գործիքները, հրամանատարական կենտրոնները և հակառակորդի կողմից հետախուզական իրավիճակային գնահատականներ ստեղծելու համար օգտագործվող լրացուցիչ ենթակառուցվածքները», – ասվում է […] ...