Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+27.09 oC

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը

15:38 25.09.2024

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,
2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),
3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),
գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
1-ին տարիքային խմբում չեն կարող մասնակցել աթլետիկա մարզաձևով զբաղվող այն դպրոցականները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Վերոնշյալ դպրոցականները կարող են մասնակցել գործող մարզիկների խմբում:

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին: Նույն պահանջը վերաբերվում է նաև օտարերկրյա աթլետ մարզիկներին:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստանալու՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում

18:06 25.09.2024

Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Կապսի ջրամբարի կառուցապատող՝ չինական «Շանսի Հայդրոլիք Քոնսթրաքշն Էնջինինիրինգ Բյուրո Գրուպ Կո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վանգ Ժուքյանգին և կապալառու կազմակերպության ներկայացուցիչ Լյաո Դայսոնգին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին, մարզպետը հետաքրքրվել է ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքով, դրանց տեմպերով և անելիքներով՝ ընդգծելով […] ...

SHANTNEWS

18:00 25.09.2024

SHANTNEWS

Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում

17:56 25.09.2024

Անչելոտին ռեկորդ է սահմանել Լա լիգայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կալռո Անչելոտին ռեկորդ է սահմանել Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի շնորհիվ: Իտալացի մասնագետի գլխավորությամբ առաջնությունում թիմը անպարտելի հանդիպումների շարքը հասցրել է 39-ի: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ալբերտ Օրմաեչեան, որն ունեցել է 38 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարք: Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 24-ին «Ռեալը» 300-րդ հանդիպումն […] ...

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:51 25.09.2024

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...

Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

17:47 25.09.2024

Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը, փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հետախուզական ենթակառուցվածքի 60 օբյեկտի

17:43 25.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հետախուզական ենթակառուցվածքի 60 օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հարձակվել է Լիբանանում 60 թիրախի վրա, որոնք կապված են «Հեզբոլլահ»-ի հետախուզական ենթակառուցվածքի հետ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր հետախուզական կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» հետախուզական գործակալությանը պատկանող 60 թիրախի: Ոչնչացվել են հետախուզության հավաքագրման գործիքները, հրամանատարական կենտրոնները և հակառակորդի կողմից հետախուզական իրավիճակային գնահատականներ ստեղծելու համար օգտագործվող լրացուցիչ ենթակառուցվածքները», – ասվում է […] ...

BACK_TO_TOP