Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+25.09 oC

Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը

12:15 25.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Կաթ դպրոցներին» ընդլայնված ծրագրի իրականացմանը Լոռու մարզի 7 և Երևանի 2 դպրոցներում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել կաթի օգտագործումը և առողջ սնունդը դպրոցականների շրջանում՝ նրանց մոտ ձևավորելով ճիշտ սնվելու սովորություններ:

Հիմնվելով 2023 թվականին փորձարկված ծրագրի դրական արդյունքների վրա՝ այս տարի առողջ սննդի կազմակերպման նպատակով կաթ կտրամադրվի 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի մայիս ամիսը:

Ծրագրի մեկնարկի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԱԶԲ-ի և «Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկին, ընդլայնմանը և հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ ԿԳՄՍ նախարարության, ԵԱԶԲ-ի և «Երեմյան փրոջեքթ» ընկերության ներկայացուցիչները մոնիթորինգային այց են կատարել Երևանի թիվ 111 հիմնական դպրոց՝ հետևելու ՊՀԾ-ի կողմից աշակերտների հետ անցկացվող մեկնարկային աշխատանքներին: Աշակերտներին ներկայացվել է կաթի օգտակար հատկությունների վերաբերյալ ինտերակտիվ տեղեկատվություն, որին հաջորդել է աշակերտների հետ համատեղ կաթով նախաճաշի պատրաստումը:

Նախարարի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնությունը արտացոլում է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը և սննդային ճիշտ վարքականոնի ձևավորմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև դպրոցներում առողջ սննդի խթանման նպատակով հետագա համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջորդաբար Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությունն այցելել է Երեմյանի կաթի գործարան՝ ծանոթանալու կաթի արտադրության գործընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսությունը հեշտացնելու համար․ ԱԳ նախարար

14:14 25.09.2024

Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսությունը հեշտացնելու համար․ ԱԳ նախարար

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, ուստի Հնդկաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելու համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, հայտնում է The Hindu-ն։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանը բանակցություններ է վարում երկու կողմերի հետ՝ տեսնելու, թե ինչպես կարելի է արագացնել խաղաղության բանակցությունները։ Նախարարն […] ...

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

14:07 25.09.2024

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար կատարած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ «Հավատում ենք, որ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ են Եվրամիության արժեքների և սկզբունքների հետ։ Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն […] ...

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը»

14:00 25.09.2024

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը»

Անգլիացի մասնագետ Գարեթ Սաութգեյթը կարող է գլխավորել «Էվերտոնը», հայտնում է GiveMeSport-ը։ Լիվերպուլյան թիմի նոր սեփականատերը պատրաստ է 54-ամյա անգլիացուն հրավիրել ակումբ՝ Շոն Դայչին փոխարինելու համար։ Հիշեցնենք, որ Սաութգեյթը մարզել է Անգլիայի հավաքականը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի ամառը։ Եվրո-2024-ում Անգլիայի ընտրանին եզրափակչում պարտվեց Իսպանիայի հավաքականին։ ...

Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

13:52 25.09.2024

Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը: Գիվի Շահնազարը ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժանմունքը: Ուսումնառությունից հետո աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում՝ որպես խմբագիր։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի Պետրոս […] ...

2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար

13:45 25.09.2024

2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար

Նախկին 1 մլրդի փոխարեն 2 մլրդ դրամ՝ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության համար։ Մասնավորից ստացած ազդակներով Կառավարությունը բարձրացրել է լիզինգի աջակցության ծրագրի շեմը, որը տարիներ շարունակ ամենապահանջվածներից է բիզնեսի համար: ...

ՈւԵՖԱ-ն ակումբների համերաշխության վճարների նոր համակարգ է ընդունել

13:38 25.09.2024

ՈւԵՖԱ-ն ակումբների համերաշխության վճարների նոր համակարգ է ընդունել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն հաստատել է նոր համակարգ՝ 2024-2027 թվականներին եվրագավաթներում չմասնակցող ակումբներին համերաշխության վճարների բաշխման համար: Այդ ակումբների հատկացումների բաժինը կաճի 4%-ից մինչև 7%՝ կանխատեսվող 4,4 միլիարդ եվրո եկամտի շեմից: Այդ գումարը կկազմի 308 միլիոն եվրո, ինչը գրեթե 80%-ով ավելին է նախորդ շրջանի հատկացումից: Բացի դրանից, հինգ առաջատար ֆեդերացիաների (Անգլիա, Իսպանիա, […] ...

BACK_TO_TOP