«Սան Սիրոն» զրկվել է 2027 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+21.09 oC

«Սան Սիրոն» զրկվել է 2027 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

17:16 25.09.2024

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու իրավունքից։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Քանի որ Միլանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել, որ «Սան Սիրոն» և նրա շրջակայքը չեն տուժի վերակառուցումից, որոշվել է վերսկսել 2027 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար հայտերի ընդունման գործընթացը: Ակնկալվում է, որ անցկացման նոր վայրի մասին որոշում կկայացվի 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմում, որը կայացել է սեպտեմբերի 24-ին։ Նշվում է, որ «Միլանը» դեռ հստակ որոշում չի կայացրել «Սան Սիրոյի» վերակառուցման հարցում։ Նրանք փոխել են իրենց կարծիքը այն քանդելու վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 51 մարդ

20:09 25.09.2024

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 51 մարդ

Լիբանանի տարբեր շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետեւանքով օրական առնվազն 51 մարդ է զոհվել, 223-ը՝ վիրավորվել։ Այս թվերը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, հիվանդանոցները գերբեռնված են, բժիշկները մեծ բեռի տակ են»,- ասել է նա։ Սեպտեմբերի 24-ին իսրայելական հարձակումների զոհ է դարձել 569 […] ...

SHANTNEWS

20:00 25.09.2024

SHANTNEWS

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

19:54 25.09.2024

«Արսենալի» նախկին դարպասապահին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

Լևերկուզենի «Բայերի», Լոնդոնի «Արսենալի» և իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կրկին ձերբակալվել է Գերմանիայում։ Օկտոբերֆեստում գարեջուր խմելուց հետո նա որոշել է տուն վերադառնալ իր մեքենայով, սակայն ոստիկանները նրան կանգնեցրել են հենց Մյունխենում։ Լեմանը հրաժարվել է ալկոհոլի թեստ անցնել, ինչի արդյունքում ձերբակալվել է։ Ավելի վաղ 54-ամյա նախկին դարպասապահը տուգանվել էր 420 հազար եվրոյով՝ իր հարևանի […] ...

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

19:45 25.09.2024

Մասկը հերքում է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հերքել է համացանցում և ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է: «Ես այնտեղ էի մորս հետ, վարչապետ Մելոնիի հետ ռոմանտիկ հարաբերություններ չունեմ», – գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում: Politico-ն ավելի վաղ նշել էր Նյու Յորքում Մելոնիի և Մասկի միջև փոխադարձ շփումները, […] ...

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

19:38 25.09.2024

Կայացել է ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը

Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

19:33 25.09.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում: Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր […] ...

BACK_TO_TOP