Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.50
  • RUBLE
    4.20
  • 433.50
WEATHER
+26.09 oC

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը»

14:00 25.09.2024

Անգլիացի մասնագետ Գարեթ Սաութգեյթը կարող է գլխավորել «Էվերտոնը», հայտնում է GiveMeSport-ը։

Լիվերպուլյան թիմի նոր սեփականատերը պատրաստ է 54-ամյա անգլիացուն հրավիրել ակումբ՝ Շոն Դայչին փոխարինելու համար։

Հիշեցնենք, որ Սաութգեյթը մարզել է Անգլիայի հավաքականը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի ամառը։ Եվրո-2024-ում Անգլիայի ընտրանին եզրափակչում պարտվեց Իսպանիայի հավաքականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ

16:14 25.09.2024

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել […] ...

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ

16:07 25.09.2024

ՀՀ ֆինանսների նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, […] ...

Լամին Յամալն անհավանական է այս մրցաշրջանում. Ֆլիկ

16:00 25.09.2024

Լամին Յամալն անհավանական է այս մրցաշրջանում. Ֆլիկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալին հանգստի հնարավորություն չտալու մասին: «Այժմ նա հանգստի կարիք չունի։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց կարծում եմ, որ նա իրեն լավ է զգում։ Լամինն անհավանական է այս մրցաշրջանում և պետք է շարունակի նույն ոգով»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը։ Յամալը 2024/25 […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանել է Նեթանյահուի մեղադրանքներին

15:52 25.09.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանել է Նեթանյահուի մեղադրանքներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքներն այն մասին, թե Լոնդոնի գործողությունները խաթարում են Իսրայելի պաշտպանունակությունը։ Նեթանյահուն ավելի վաղ մեղադրել էր Բրիտանիային Իսրայելի պաշտպանվելու կարողությունը խաթարելու մեջ՝ Լոնդոնի կողմից հրեական պետությանը զենքի արտահանման մի շարք արտոնագրերի կասեցման պատճառով: Բրիտանական իշխանությունները դա բացատրել են նրանով, որ զենքը կարող է օգտագործվել Գազայի […] ...

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին

15:45 25.09.2024

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 388․5 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 435 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,2 դրամ:   ...

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը

15:38 25.09.2024

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը […] ...

BACK_TO_TOP