Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեծ առավելությամբ հաղթել է Մոլդովայի ընտրանուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+25.09 oC

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեծ առավելությամբ հաղթել է Մոլդովայի ընտրանուն

10:34 25.09.2024

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում 9-1 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Դենիս Նևեդրովը, դուբլի հեղինակ են դարձել Վլադիմի Սանոսյանը և Ռաֆիկ Մելիքյանը, Գարեգին Մաշումյանն մեկ գոլ է խփել, մեկ անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստն է գրավել սեփական դարպասը:
Հայաստանի ու Մոլդովայի հավաքականները Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն այսօր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

14:30 25.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: ...

NBA-ի երբեմնի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մնացել է առանց թիմի

14:28 25.09.2024

NBA-ի երբեմնի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մնացել է առանց թիմի

Ամերիկացի բասկետբոլիստ Դերիք Ռոուզը հեռացել է «Մեմֆիսից» և խզել պայմանագիրը: Դերիքը 2009 թվականին դարձել է NBA-ի լավագույն նորեկ, իսկ 2011-ին՝ ամենաարժեքավոր բասկետբոլիստ: 35-ամյա խաղարկողը նախորդ մրցաշրջանում միջինում վաստակել է 8 միավոր: ...

ՆԱՏՕ-ն ապահով կլինի, երբ Ուկրաինան դառնա նրա լիիրավ անդամ. Բուլղարիայի ԱԳՆ

14:21 25.09.2024

ՆԱՏՕ-ն ապահով կլինի, երբ Ուկրաինան դառնա նրա լիիրավ անդամ. Բուլղարիայի ԱԳՆ

Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրներն իսկապես ապահով կլինեն, երբ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Իվան Կոնդովը, հայտնում է РБК-Украина-ն՝ Բուլղարիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։ Կոնդովը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից կազմակերպված անդրատլանտյան ընթրիքին։ Գործընկերների հետ հանդիպմանը Կոնդովն ընդգծել է ՆԱՏՕ-ի առանցքային […] ...

Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսությունը հեշտացնելու համար․ ԱԳ նախարար

14:14 25.09.2024

Հնդկաստանը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսությունը հեշտացնելու համար․ ԱԳ նախարար

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, ուստի Հնդկաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելու համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, հայտնում է The Hindu-ն։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանը բանակցություններ է վարում երկու կողմերի հետ՝ տեսնելու, թե ինչպես կարելի է արագացնել խաղաղության բանակցությունները։ Նախարարն […] ...

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

14:07 25.09.2024

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար կատարած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ «Հավատում ենք, որ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ են Եվրամիության արժեքների և սկզբունքների հետ։ Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն […] ...

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը»

14:00 25.09.2024

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի «Էվերթոնը»

Անգլիացի մասնագետ Գարեթ Սաութգեյթը կարող է գլխավորել «Էվերտոնը», հայտնում է GiveMeSport-ը։ Լիվերպուլյան թիմի նոր սեփականատերը պատրաստ է 54-ամյա անգլիացուն հրավիրել ակումբ՝ Շոն Դայչին փոխարինելու համար։ Հիշեցնենք, որ Սաութգեյթը մարզել է Անգլիայի հավաքականը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի ամառը։ Եվրո-2024-ում Անգլիայի ընտրանին եզրափակչում պարտվեց Իսպանիայի հավաքականին։ ...

BACK_TO_TOP