21:56 24.09.2024
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։
Որոշման համաձայն՝ պետք է․
1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին։
Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն է այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։
Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
21:34 24.09.2024
Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում21:25 24.09.2024
Ժիրայր Շաղոյանը երրորդ անգամ անընդմեջ հրավիրվել է ազգային հավաքական21:09 24.09.2024
Սեպտեմբերի 29-ից երկնքում կհայտնվի «երկրորդ լուսինը»21:00 24.09.2024
Սպերցյանը «Կրասնոդարին» տանում է չեմպիոնության. Championat.com20:40 24.09.2024
Բայերը հսկայական հրաժարագին է սահմանել Ֆլորիան Վիրցի համար20:24 24.09.2024
Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո Բայդեն20:18 24.09.2024
Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»20:03 24.09.2024
Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում19:57 24.09.2024
«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով19:51 24.09.2024
Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել «Հըզբոլլահին»․ Նեթանյահու19:46 24.09.2024
«Գազպրոմն» ու Իրանը քննարկել են համագործակցության ուղիները19:20 24.09.2024
Մեսսին մեր նավի նավապետն է. Ռոդրիգո Դե Պոլ19:03 24.09.2024
Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել17:08 24.09.2024
Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ16:57 24.09.2024
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել16:00 24.09.2024
Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել15:43 24.09.2024
Դյուբուա-Ջոշուա մենամարտը ռեկորդ է սահմանել14:14 24.09.2024
Ուկրաինական հակամարտության ավարտն ավելի մոտ է, քան թվում է. Զելենսկի14:08 24.09.2024
Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում23:40 24.09.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։ ...
22:30 24.09.2024
Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելիՆավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կարող է աճել օրական գրեթե 18 միլիոն բարելով 2023 թվականի մակարդակի համեմատ և կազմել օրական 120,1 միլիոն բարել։ Նման գնահատական է տվել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2029 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 112,3 միլիոն բարել, ինչը 10,1 միլիոն բարելով ավելի է 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ […] ...
22:17 24.09.2024
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի ՌուսաստանինԻրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […] ...
22:07 24.09.2024
Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ ԲայդենՀիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […] ...
22:02 24.09.2024
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ ՀարիսԼեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […] ...