20:03 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։
Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեությունը
2008-2011թթ.-ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
2011-2012թթ.-ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ
2012-2014թթ.-ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու
IV-IX.2014թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2014-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2019-2020թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2020-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2021-2024թթ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ
II-IX.2024թ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Պարգևները
ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,
ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2009-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2014-2015թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ
2015-2016թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ
2016-2019թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ
III-IX.2019թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ
2019-2021թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով,
ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
21:34 24.09.2024
Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում21:25 24.09.2024
Ժիրայր Շաղոյանը երրորդ անգամ անընդմեջ հրավիրվել է ազգային հավաքական21:09 24.09.2024
Սեպտեմբերի 29-ից երկնքում կհայտնվի «երկրորդ լուսինը»21:00 24.09.2024
Սպերցյանը «Կրասնոդարին» տանում է չեմպիոնության. Championat.com20:40 24.09.2024
Բայերը հսկայական հրաժարագին է սահմանել Ֆլորիան Վիրցի համար20:24 24.09.2024
Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո Բայդեն20:18 24.09.2024
Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»20:03 24.09.2024
Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում19:57 24.09.2024
«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով19:51 24.09.2024
Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել «Հըզբոլլահին»․ Նեթանյահու19:46 24.09.2024
«Գազպրոմն» ու Իրանը քննարկել են համագործակցության ուղիները19:20 24.09.2024
Մեսսին մեր նավի նավապետն է. Ռոդրիգո Դե Պոլ19:03 24.09.2024
Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել17:08 24.09.2024
Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ16:57 24.09.2024
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել16:00 24.09.2024
Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել15:43 24.09.2024
Դյուբուա-Ջոշուա մենամարտը ռեկորդ է սահմանել14:14 24.09.2024
Ուկրաինական հակամարտության ավարտն ավելի մոտ է, քան թվում է. Զելենսկի14:08 24.09.2024
Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում22:17 24.09.2024
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի ՌուսաստանինԻրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […] ...
22:07 24.09.2024
Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ ԲայդենՀիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […] ...
22:02 24.09.2024
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ ՀարիսԼեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […] ...
21:56 24.09.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունըԱրդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […] ...
21:50 24.09.2024
Երկրպագուները հարձակվել են սերբական թիմի վրա, գլխավոր մարզիչը վնասվածք է ստացելՍերբիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարտիզանը» 0-4 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային»: Telegraf.rs-ը տեղեկացնում է, որ խաղից հետո «Պարտիզանի» զայրացած երկրպագուները հարձակվել են թիմի վրա, տարբեր առարկաներ նետել հանդերձարանի կողմը, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանը և վնասվածք է ստացել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը: 50-ամյա մասնագետը հետխաղյա ասուլիսին ներկայացել է ճակատի ու քթի վնասվածքով: 9-րդ […] ...