ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+23.09 oC

ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:20 24.09.2024

Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։ Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել էր Կառավարության քննարկմանը։ Գործադիր մարմինը սեպտեմբերի 5-ին այն հաստատել էր և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

18:23 24.09.2024

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան թույլ է տվել Ռուսաստանի ու Բելառուսի մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Գլխավոր ասամբլեայի պատվիրակները բաց ձևաչափով քվեարկությամբ են այս որոշումը կայացրել: Քվեարկության է դրվել նաև ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցը, սակայն Գլխավոր ասամբլեայի պատվիրակները դեմ […] ...

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP