Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգևատրման հավելյալ ֆոնդ նախատեսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+23.09 oC

Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգևատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

15:53 24.09.2024

Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածը լրացնել նոր մասով. «Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը»: Զեկուցողի տեղեկացմամբ պարգեւատրման` 2 տարի իրականացված պիլոտային ծրագրի արդյունքում պարզ է դարձել, որ ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Պիլոտային ծրագրին մասնակցել են բոլոր հարկադիր կատարողները: Պիլոտային ծրագրի արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին` օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հարցուպատասխանի ձեւաչափում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը հետաքրքրվել է` որքա՞ն է լինելու պարգեւատրման ընդհանուր բյուջեն, որքա՞ն է հարկադիր կատարողների թիվը եւ ինչպիսի՞ն է լինելու պարգեւատրման կարգը:

Լեւոն Բալյանը հայտնել է, որ հարկադիր կատարողների թիվը 610 է, իսկ պարգեւատրման ֆոնդի առավելագույն գումարը կազմելու է 500 մլն դրամ: Հարկադիր ծառայողների պարգեւատրումն էլ իրականացվելու է նրանց ներկայացրած կատարողականների հիման վրա:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Նա որոշակի մտահոգություններ է հայտնել հարկադիր ծառայողների աշխատանքի հետ կապված, ընդգծել նրանց վերապատրաստելու եւ քաղաքացիների հետ բարեկիրթ լինելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Հանձնաժողովը հաջորդիվ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որը քննարկվել էր նախորդիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

18:23 24.09.2024

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան թույլ է տվել Ռուսաստանի ու Բելառուսի մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Գլխավոր ասամբլեայի պատվիրակները բաց ձևաչափով քվեարկությամբ են այս որոշումը կայացրել: Քվեարկության է դրվել նաև ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցը, սակայն Գլխավոր ասամբլեայի պատվիրակները դեմ […] ...

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

18:07 24.09.2024

Երմակն ասել է, որ Կիևի ծրագրի մի մասը ՆԱՏՕ-ին արագացված անդամակցությունն է

Հակամարտությունը դադարեցնելու Կիևի ծրագիրը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, ներառում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։  «Այո», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկու ծրագիրը նախատեսում է արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Ելույթի […] ...

SHANTNEWS

18:00 24.09.2024

SHANTNEWS

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

17:55 24.09.2024

Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը ակումբը հավերժացնելու է

Անվանի բասկետբոլիստ Վինս Կարտերը դառնալու է առաջին բասկետբոլիստը, ում խաղաշապիկի համարը «Տորոնտոն» հավերժացնելու է: Արարողությունը կայանալու է նոյեմբերի 2-ին՝ NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտոյի» դեմ տնային մրցավեճում, տեղեկացնում է TSN-ը: Կանադական թիմում ամերիկացին խաղում էր 15 համարով: Վինս Կարտերը 7 տարի է անցկացրել «Ռեպտորսում»: Հոկտեմբերի 12-ին Կարտերն ընդգրկվելու է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահում: 2025-ի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […] ...

BACK_TO_TOP