«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+24.09 oC

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին

13:56 24.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում:

Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։

Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։

Միջոցառման նպատակն է ցուցադրության ձևաչափով ներկայացնել Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև 20-րդ դարի Ֆրանսիայի հարուստ մշակութային կյանքը։

Ժամանակավոր ցուցադրությանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, «Արդշինբանկը», «Վելոիա Ջուր» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը «Հայաստան նախագիծ» կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

16:16 24.09.2024

Նարեկ Մկրտչյանը «Հայաստան նախագիծ» կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության խորհրդի անդամներ Արդա Նազերյանի և Տատյանա Դեր-Ավեդիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները․ «Հայաստան նախագծի» խորհրդի անդամները ներկայացրել են իրենց […] ...

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

16:11 24.09.2024

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

16:06 24.09.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ […] ...

Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել

16:00 24.09.2024

Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ Հայաստանի հավաքականներն արժանացել են հատուկ մրցանակների: Գլխավոր մրցանակներից բացի, Օլիմպիադայում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ ըստ վարկանիշային խմբերի։ Հայաստանի կանանց հավաքականն իր վարկանիշային խմբում նվաճել է արծաթե մեդալ, իսկ տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալ: 45-րդ Օլիմպիադան դարձել է պատմության մեջ ամենախոշորը: Տղամարդկանց պայքարին մասնակցել է […] ...

Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովմանը

15:56 24.09.2024

Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման և լուսավորության ապահովմանը

Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» […] ...

Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգևատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

15:53 24.09.2024

Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգևատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության […] ...

BACK_TO_TOP