Ռուսաստանը կշարունակի բացատրել իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ Իրանի հետ շփումներում․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+17.09 oC

Ռուսաստանը կշարունակի բացատրել իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ Իրանի հետ շփումներում․ Պեսկով

19:27 24.09.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի հստակեցնել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում Իրանի հետ շփումներում։

Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները, թե նա պատրաստ է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։

«Սա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է: Մենք կշարունակենք մեր իրանցի ընկերներին բացատրել մեր դիրքորոշումը և այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի շուրջ այս հակամարտության հետ։ Մեր փոխգործակցությունը Իրանի հետ շատ դրական է զարգանում մի շարք ոլորտներում, մենք ակնկալում ենք, որ այդ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել»,- ասել է նա:

Ուկրաինայի վերաբերյալ Փեզեշքիանի խոսքերն ավելի վաղ փոխանցել էր Agence France-Presse-ը։ Գործակալության տվյալներով՝ Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նաև ասել է, որ Թեհրանը «երբեք հավանություն չի տվել Ուկրաինայի տարածքի դեմ ագրեսիային»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […] ...

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

22:07 24.09.2024

Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

Հիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […] ...

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

22:02 24.09.2024

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […] ...

SHANTNEWS

22:00 24.09.2024

SHANTNEWS

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

21:56 24.09.2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […] ...

Երկրպագուները հարձակվել են սերբական թիմի վրա, գլխավոր մարզիչը վնասվածք է ստացել

21:50 24.09.2024

Երկրպագուները հարձակվել են սերբական թիմի վրա, գլխավոր մարզիչը վնասվածք է ստացել

Սերբիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարտիզանը» 0-4 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային»: Telegraf.rs-ը տեղեկացնում է, որ խաղից հետո «Պարտիզանի» զայրացած երկրպագուները հարձակվել են թիմի վրա, տարբեր առարկաներ նետել հանդերձարանի կողմը, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանը և վնասվածք է ստացել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը: 50-ամյա մասնագետը հետխաղյա ասուլիսին ներկայացել է ճակատի ու քթի վնասվածքով: 9-րդ […] ...

BACK_TO_TOP