Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

11:42 24.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման և երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները:

Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ․ մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաև վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա և իրականացվելիք աշխատանքների մանրամասները։

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ․, սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաև 11-13-րդ դդ․ թվագրվող եկեղեցու հիմքեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

14:08 24.09.2024

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում գրավել է Լոնդոնի «Արսենալի» դարպասը և հերթական ռեկորդը գրանցել։ Նորվեգացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որն առաջնության մեկնարկային 5 խաղում խփել է 10 գոլ։ 24-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում երեքական անգամ գրավել է «Իպսվիչ Թաունի» (4-1) և «Վեսթ Հեմի» (3-1), երկու անգամ` «Բրենթֆորդի» (2-1) […] ...

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

14:02 24.09.2024

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է: 19.5 կմ ճանապարհահատվածը 2 գյուղական բնակավայրով է անցնում ու նպաստելու է տեղի բնակիչների, զբոսաշրջիկների անխոչընդոտ երթևեկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի  155-ամյակին

13:56 24.09.2024

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում […] ...

Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Ինձագին՝ «Ինտեր»-«Միլան» խաղի մասին

13:49 24.09.2024

Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Ինձագին՝ «Ինտեր»-«Միլան» խաղի մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը 1-2 հաշվով: Այս մասին հայտնում է Football Italia-ը։ ««Միլանը», միանաշանակ, լավ թիմ ունի, որը մեզանից լավ խաղաց և արժանի հաղթանակ տարավ։ Մենք սխալ մոտեցում էինք ցուցաբերել գործին, թիմային առումով թերացանք։ Խաղակեսերից ոչ մեկը չսկսեցինք մարտական տրամադրությամբ։ Փորձեցի ինչ-որ փոփոխություններ անել, […] ...

ՃՏՊ Ծիլքար գյուղի սկզբնամասում

13:44 24.09.2024

ՃՏՊ Ծիլքար գյուղի սկզբնամասում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 07:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Բ., ծնված […] ...

«Հըզբոլլահը» ավելի քան 50 հրթիռ է արձակել Վերին և Ստորին Գալիլեայի ռազմական օբյեկտների ուղղությամբ

13:39 24.09.2024

«Հըզբոլլահը» ավելի քան 50 հրթիռ է արձակել Վերին և Ստորին Գալիլեայի ռազմական օբյեկտների ուղղությամբ

«Հըզբոլլահը» շարունակում է հարվածներ հասցնել իսրայելական ռազմական օբյեկտներին և բնակավայրերին Վերին և Ստորին Գալիլեայում: Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, շիա մարտիկները մի քանի խոշոր տրամաչափի հրթիռներ, ինչպես նաև հրթիռային համակարգերից ավելի քան 50 արկ են արձակել դեպի Իսրայելի տարածք։  Հիմնական հարվածը հասցվել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքին: Բեյթ Հիլել, Մարգալիոտ և Միսգավ Ամ բնակավայրերում […] ...

BACK_TO_TOP