ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.36
  • RUBLE
    4.16
  • 431.02
WEATHER
+19.09 oC

ՖԻԴԵ-ն թույլ է տվել ՌԴ-ի ու Բելառուսի՝ մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի

18:23 24.09.2024

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեան թույլ է տվել Ռուսաստանի ու Բելառուսի մինչև 12 տարեկան և հաշմանդամություն ունեցող շախմատիստներին մասնակցել միջազգային թիմային մրցաշարերի, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Գլխավոր ասամբլեայի պատվիրակները բաց ձևաչափով քվեարկությամբ են այս որոշումը կայացրել: Քվեարկության է դրվել նաև ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման հարցը, սակայն Գլխավոր ասամբլեայի պատվիրակները դեմ են արտահայտվել:

2022 թվականից շախմատի Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները զրկված են խոշոր մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Այս երկրների ներկայացուցիչները նաև չեն մասնակցում անհատական մրցաշարերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո  Բայդեն

20:24 24.09.2024

Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանին պետք չէ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն տալ։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում: «Չպետք է թթվածին տանք ահաբեկիչների միջնորդներին և պետք է հասնենք այն բանին, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,-ասել է Բայդենը: Ավելի […] ...

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

20:18 24.09.2024

Չավին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

Դանիելե դե Ռոսիի պաշտոնանկությունից հետո իտալական «Ռոման» կապ է հաստատել մի քանի մարզիչների հետ, որոնց թվում է եղել նաև «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ 44-ամյա իսպանացին հրաժարվել է գլխավորել հռոմեական ակումբը։ Արդյունքում «Ռոման» գլխավորել է Իվան Յուրիչը, ում գլխավորությամբ թիմն իր առաջին խաղում հաղթանակ է […] ...

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի և SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

20:10 24.09.2024

ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի և SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռ չեն հաստատել իրենց հեռահար Storm Shadow և SCALP հրթիռների կիրառումը Ռուսաստանում թիրախների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։ «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Թայմս» թերթը սեպտեմբերի 12-ին գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խանգարի […] ...

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

20:03 24.09.2024

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով […] ...

SHANTNEWS

20:00 24.09.2024

SHANTNEWS

«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով

19:57 24.09.2024

«Ատալանտա» – «Կոմո» խաղը հետաձգվել է վատ եղանակի պատճառով

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի «Ատալանտա»-«Կոմո» խաղը, որը պետք է կայանար Բերգամոյում, հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Բերգամոյում հորդառատ անձրև է տեղացել: Որոշվել է խաղն անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 24-ին: «Ատալանտան» 6 միավորով 10-րդն է, «Կոմոն»` երկու միավորով 19-րդը: ...

BACK_TO_TOP