Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:48 24.09.2024

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

14:26 24.09.2024

ՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ

ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ […] ...

Դանիայի վարչապետը կոչ է արել հրաժարվել ուկրաինական հակամարտության կարմիր գծերից

14:20 24.09.2024

Դանիայի վարչապետը կոչ է արել հրաժարվել ուկրաինական հակամարտության կարմիր գծերից

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կարծում է, որ ուկրաինական հակամարտության դեպքում պետք է հրաժարվել կարմիր գծերից։ Նա իր դիրքորոշումն է ներկայացրել Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Իմ առաջարկն է՝ դադարեցնել կարմիր գծերի շուրջ քննարկումները»,- ասել է Դանիայի կառավարության ղեկավարը։ Նրա կարծիքով, հանրային տարածքում հակամարտության կարմիր գծերի քննարկումը «սխալ էր, որը ձեռնտու է Ռուսաստանին»։ «Եվ ես կարծում եմ, որ […] ...

Ուկրաինական հակամարտության ավարտն ավելի մոտ է, քան թվում է. Զելենսկի

14:14 24.09.2024

Ուկրաինական հակամարտության ավարտն ավելի մոտ է, քան թվում է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում հակամարտության ավարտն ավելի մոտ է, քան կարծում են շատերը: Այս մասին հայտնում է ABC News-ը: «Ես կարծում եմ, որ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք: Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին նաև ասել է, որ հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը «Ռուսաստանի […] ...

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

14:08 24.09.2024

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում գրավել է Լոնդոնի «Արսենալի» դարպասը և հերթական ռեկորդը գրանցել։ Նորվեգացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որն առաջնության մեկնարկային 5 խաղում խփել է 10 գոլ։ 24-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում երեքական անգամ գրավել է «Իպսվիչ Թաունի» (4-1) և «Վեսթ Հեմի» (3-1), երկու անգամ` «Բրենթֆորդի» (2-1) […] ...

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

14:02 24.09.2024

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է: 19.5 կմ ճանապարհահատվածը 2 գյուղական բնակավայրով է անցնում ու նպաստելու է տեղի բնակիչների, զբոսաշրջիկների անխոչընդոտ երթևեկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի  155-ամյակին

13:56 24.09.2024

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում […] ...

BACK_TO_TOP