ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում․ կա զոհ և տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+20.09 oC

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում․ կա զոհ և տուժած

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:19 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1968 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1968 թ.)․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 1976 թ.) մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ն․ Բ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Վ․ Ս․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղ օվկիանոսում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:06 24.09.2024

Խաղաղ օվկիանոսում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսի ճապոնական Տորիշիմա (Պոնաֆիդինա) կղզու մոտակայքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Իձու և Օգասավարա կղզիների համար հայտարարվել է ցունամիի վտանգ։ Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08։22-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժից անմիջապես հետո Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը ցունամիի նախազգուշացում է […] ...

SHANTNEWS

12:00 24.09.2024

SHANTNEWS

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

11:52 24.09.2024

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։ «Կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը […] ...

Դենիել Դյուբուան նոկաուտով հաղթել է Էնթոնի Ջոշուային և նվաճել IBF չեմպիոնական գոտին

11:47 24.09.2024

Դենիել Դյուբուան նոկաուտով հաղթել է Էնթոնի Ջոշուային և նվաճել IBF չեմպիոնական գոտին

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտը, որում մրցել են բրիտանացիներ Էնթոնի Ջոշուան և Դենիել Դյուբուան: Մենամարտի ելքը վճռվել է 5-րդ ռաունդում: Դյուբուան նոկաուտի է ենթարկել 34-ամյա Ջոշուային: Նախորդ չորս ռաունդներում Դյուբուան երեք անգամ նոկդաունի է ենթարկել հայրենակցին: Սա 27-ամյա Դյուբուայի 22-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ […] ...

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

11:42 24.09.2024

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են […] ...

Բուրկինա Ֆասոյի վարչապետը հանդես է եկել BRICS-ին երկրի անդամակցության օգտին

11:37 24.09.2024

Բուրկինա Ֆասոյի վարչապետը հանդես է եկել BRICS-ին երկրի անդամակցության օգտին

Բուրկինա Ֆասոյի վարչապետ Ապոլիներ Յոահիմ Կյելեմ դե Տամբելան Ռուսաստանի դեսպան Իգոր Մարտինովի հետ հանդիպման ժամանակ խնդրել է BRICS-ին միանալու հնարավորության մասին։ «Տամբելան նաև հանդես է եկել, որպեսզի Բուրկինա Ֆասոն միանա BRICS երկրների խմբավորմանը՝ իր խոսքերով, «պայքարելու դոլարի և եվրոյի գերակայության դեմ» և հասնելու «միջազգային ասպարեզում ավելի արդար առևտրային հարաբերությունների»,-ասվում է արևմտաաֆրիկյան հանրապետության կառավարության հայտարարության մեջ։ […] ...

BACK_TO_TOP