Դիեգո Ռոսի Մարաշլյանը 16-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+23.09 oC

Դիեգո Ռոսի Մարաշլյանը 16-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում

12:19 24.09.2024

Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյաանը շարունակում է տպավորիչ ելույթները ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կազմում:

26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 33-րդ խաղում 16-րդ գոլն է խփել: MLS-ի կանոնավոր առաջնության 30-րդ տուրի տնային խաղում նա գրավել է «Օրլանդո Սիթիի» դարպասը: Տանտերերը գոլառատ խաղում հաղթել են 4-3 հաշվով:

«Քոլամբուս Քրյուն» 29 խաղից հետո 56 միավորով չորրորդն է, «Օրլանդո Սիթին»` 30 հանդիպումից հետո 43 միավորով 13-րդը:

Հիշեցնենք, որ Ռոսի Մարաշլյանը ժամանակ առ ժամանակ հրավիրվում է Ուրուգվայի ազգային հավաքական: Մինչև այժմ Ուրուգվայի ազգային թիմի կազմում նա մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

14:08 24.09.2024

Հոլանդի նոր ռեկորդը Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում գրավել է Լոնդոնի «Արսենալի» դարպասը և հերթական ռեկորդը գրանցել։ Նորվեգացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որն առաջնության մեկնարկային 5 խաղում խփել է 10 գոլ։ 24-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում երեքական անգամ գրավել է «Իպսվիչ Թաունի» (4-1) և «Վեսթ Հեմի» (3-1), երկու անգամ` «Բրենթֆորդի» (2-1) […] ...

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

14:02 24.09.2024

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Սյունիքում դեպի Տաթև տանող ճանապարհը հիմնանորոգվում է: 19.5 կմ ճանապարհահատվածը 2 գյուղական բնակավայրով է անցնում ու նպաստելու է տեղի բնակիչների, զբոսաշրջիկների անխոչընդոտ երթևեկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի  155-ամյակին

13:56 24.09.2024

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում […] ...

Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Ինձագին՝ «Ինտեր»-«Միլան» խաղի մասին

13:49 24.09.2024

Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Ինձագին՝ «Ինտեր»-«Միլան» խաղի մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունը 1-2 հաշվով: Այս մասին հայտնում է Football Italia-ը։ ««Միլանը», միանաշանակ, լավ թիմ ունի, որը մեզանից լավ խաղաց և արժանի հաղթանակ տարավ։ Մենք սխալ մոտեցում էինք ցուցաբերել գործին, թիմային առումով թերացանք։ Խաղակեսերից ոչ մեկը չսկսեցինք մարտական տրամադրությամբ։ Փորձեցի ինչ-որ փոփոխություններ անել, […] ...

ՃՏՊ Ծիլքար գյուղի սկզբնամասում

13:44 24.09.2024

ՃՏՊ Ծիլքար գյուղի սկզբնամասում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 07:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Բ., ծնված […] ...

«Հըզբոլլահը» ավելի քան 50 հրթիռ է արձակել Վերին և Ստորին Գալիլեայի ռազմական օբյեկտների ուղղությամբ

13:39 24.09.2024

«Հըզբոլլահը» ավելի քան 50 հրթիռ է արձակել Վերին և Ստորին Գալիլեայի ռազմական օբյեկտների ուղղությամբ

«Հըզբոլլահը» շարունակում է հարվածներ հասցնել իսրայելական ռազմական օբյեկտներին և բնակավայրերին Վերին և Ստորին Գալիլեայում: Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, շիա մարտիկները մի քանի խոշոր տրամաչափի հրթիռներ, ինչպես նաև հրթիռային համակարգերից ավելի քան 50 արկ են արձակել դեպի Իսրայելի տարածք։  Հիմնական հարվածը հասցվել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքին: Բեյթ Հիլել, Մարգալիոտ և Միսգավ Ամ բնակավայրերում […] ...

BACK_TO_TOP