Մահաբեր հեղեղումները Եվրոպայում պայմանավորված են կլիմայական փոփոխություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+17.09 oC

Մահաբեր հեղեղումները Եվրոպայում պայմանավորված են կլիմայական փոփոխություններով

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:30 23.09.2024

«Լեհաստանը և Կենտրոնական Եվրոպայի երկրները ծածկած լայնածավալ հեղեղումները, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, ինչպես աշխարհի նմանատիպ այլ աղետներ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով»,- նշել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։

Բորիս» ցիկլոնը վերջին օրերին հասել է Եվրոպա՝ իր հետ բերելով հսկայական քանակությամբ տեղումներ: Ալպերում տեղումների պատճառով, մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է, այդ թվում՝ Դանուբում:

Լայնածավալ հեղեղումներից տուժել են Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ավստրիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Լեհաստանում հեղեղման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի հեռուստատեսությունը։

«Իհարկե, դա կապված է կլիմայի փոփոխության հետ: Ոչ միայն Լեհաստանում, նույնիսկ Ղազախստանում (2024 թվականի գարնանը) տեղի են ունեցել լայնածավալ հեղեղումներ։ Պատկերացնո՞ւմ եք։ Տուժել են հազարավոր մարդիկ։ Աննախադեպ իրադարձություններ են ամենուր։ Աշխարհում կլիմայի բացասական փոփոխություններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում»,- նշել է Ռաե Կվոն Չունգը «Ամպային քաղաքներ» ֆորումի շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […] ...

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

22:07 23.09.2024

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս կատալոնացիները 5-1 հաշվով առավելության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփել է իսպանացի Պաբլո Տորեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացել և փոխարինվել է կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը։ 6-րդ տուրից […] ...

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […] ...

SHANTNEWS

22:00 23.09.2024

SHANTNEWS

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

21:53 23.09.2024

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

Լիբանանի վրա իսրայելական հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից մեկը՝ Ալի Կարակին, նրա ճակատագրի մասին իսրայելցի պաշտոնյաները չգիտեն, հայտնում է Axios պորտալը։ Երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարձակման են ենթարկվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ […] ...

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

21:46 23.09.2024

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում «Ռուժոմբերոկի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի տնային խաղում վրիպել է 11-մետրանոցից: Սլովակիայի գործող չեմպիոնը գավաթակրին հաղթել է 2-1 հաշվով: Բարսեղյանը խաղից առաջ ստացել է նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակն ու 5000 եվրո պարգևավճար: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը «Սլովանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 8 […] ...

BACK_TO_TOP