Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+17.09 oC

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:19 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք խթան են հանդիսացել երկկողմ քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու համար։

Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և այլ ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանականների միջև ակտիվ շփումներին ու այցելություններին։

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական կապերը զգալի աճը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանՀայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներում վերջին զարգացումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […] ...

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

22:07 23.09.2024

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս կատալոնացիները 5-1 հաշվով առավելության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփել է իսպանացի Պաբլո Տորեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացել և փոխարինվել է կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը։ 6-րդ տուրից […] ...

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […] ...

SHANTNEWS

22:00 23.09.2024

SHANTNEWS

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

21:53 23.09.2024

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

Լիբանանի վրա իսրայելական հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից մեկը՝ Ալի Կարակին, նրա ճակատագրի մասին իսրայելցի պաշտոնյաները չգիտեն, հայտնում է Axios պորտալը։ Երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարձակման են ենթարկվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ […] ...

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

21:46 23.09.2024

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում «Ռուժոմբերոկի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի տնային խաղում վրիպել է 11-մետրանոցից: Սլովակիայի գործող չեմպիոնը գավաթակրին հաղթել է 2-1 հաշվով: Բարսեղյանը խաղից առաջ ստացել է նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակն ու 5000 եվրո պարգևավճար: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը «Սլովանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 8 […] ...

BACK_TO_TOP