Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը

21:40 23.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են:

Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հայազգի նախարարների մասին շատ բան արդեն գիտենք. 36-ամյա Գիյոմ Կասբարյանը մնաց կառավարությունում, նախորդ կառավարության կազմում նա Բնակարանային շինարարության հարցերով նախարար-պատվիրակն էր, ներկայիս կառավարությունում նա պատասխանատվություն կկրի պետական ծառայության համակարգի համար: Նա իշխող կուսակցության անդամ է, 3 անգամ ԱԺ-ում ներկայացրել է այդ կուսակցությունը, վերջին ընտրություններում նույնպես հաղթել է և ընտրվել պատգամավոր:

Գիյոմ Կասբարյանը վերջերս հանդիպել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր ագրեսիվ դրսևորումները:  Մեր հայրենակիցը նպաստել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը:

Մեր հայազգի մյուս նախարարը Աստրիդ Փանոսյան-Բուվեն է: Նա նշանակվել է Աշխատանքի և զբաղվածության նախարար: Մամուլում տեղեկություն է տարածվել,  իբրև թե նա հայ չէ և ամուսնու ազգանունն է Փանոսյան: Իրականում ճիշտ հակառակն է՝ իր ազգանունն է Փանոսյան և ինքը հայտնի գրող Բուվեի տիկինն է: 53-ամյա Փանոսյանը Մակրոնի հավատարիմ ու ամենամտերիմ թիմակիցներից է և ներկայումս իշխող կուսակցության 5 համահիմնադիրներից մեկն է: Ի դեպ, ժամանակին քննարկվել է նրա՝ Արդարադատության նախարար նշանակվելու հավանականությունը:

Եվ 3-րդ պետական գործիչը, ով նույնպես որոշ տեղեկությունների համաձայն հայկական արմատներ ունի, Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար Անտուան Արմանն է: Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել, ամենաերիտասարդ նախարարն է՝ 33 տարեկան:

Հատկանշական է, որ 2015թ.-ին Սորբոնում նա պաշտպանել է միջազգային հարաբերությունների բնագավառում իր թեզը հենց հայկական թեմայով: Նրա գիտական աշխատությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի կառավարության պատասխանատվությանը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Կարևորագույն նախարարական պորտֆելներ ստացած գործիչներն ինչպե՞ս են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ի՞նչ կտա Հայաստանին այն, որ Ֆրասնիայի կառավարությունում 3 հայ կա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

17:44 30.01.2025

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:39 30.01.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:34 30.01.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 30.01.2025

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

17:24 30.01.2025

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […] ...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

17:19 30.01.2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախ և առաջ պետք […] ...

BACK_TO_TOP