Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+17.09 oC

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

19:54 23.09.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ և օգնել 9-րդ տուրում «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել Տոլյատիի «Ակրոնին»։

24-ամյա Սպերցյանը գոլերը խփել է 29-րդ ու 59-րդ րոպեներին, փոխարինվել՝ 83-րդ րոպեին։

«Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախորդ 3 խաղում խփել է 5 գոլ։

«Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, «Ակրոնից» 77-րդ րոպեին փոխարինման է մտել հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 21-ի և բարձրացավ առաջին տեղ, «Ակրոնը» 8 միավորով 11-րդն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

22:07 23.09.2024

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս կատալոնացիները 5-1 հաշվով առավելության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփել է իսպանացի Պաբլո Տորեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացել և փոխարինվել է կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը։ 6-րդ տուրից […] ...

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […] ...

SHANTNEWS

22:00 23.09.2024

SHANTNEWS

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

21:53 23.09.2024

Լրատվամիջոցները նշել են Լիբանանին իսրայելական հարվածների նպատակը

Լիբանանի վրա իսրայելական հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից մեկը՝ Ալի Կարակին, նրա ճակատագրի մասին իսրայելցի պաշտոնյաները չգիտեն, հայտնում է Axios պորտալը։ Երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարձակման են ենթարկվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ […] ...

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

21:46 23.09.2024

«Սլովանի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի վրիպումը

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում «Ռուժոմբերոկի» դեմ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրի տնային խաղում վրիպել է 11-մետրանոցից: Սլովակիայի գործող չեմպիոնը գավաթակրին հաղթել է 2-1 հաշվով: Բարսեղյանը խաղից առաջ ստացել է նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակն ու 5000 եվրո պարգևավճար: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը «Սլովանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 8 […] ...

Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը

21:40 23.09.2024

Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը

Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են: Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...

BACK_TO_TOP