Իրանում հայտարարել են ԱՄՆ-ում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու փորձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+18.09 oC

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու փորձի մասին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:42 23.09.2024

Իրանական պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում կփորձի սկսել բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

Արաղչին նշել է, որ ինքը Նյու Յորքում կմնա մի քանի օր ավելի երկար, քան նախագահը, որի ընթացքում կհանդիպի այլ երկրների գործընկերների հետ։

«Մենք կփորձենք սկսել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների նոր փուլ»,- ասել է դիվանագետը։

Սեպտեմբերի 10-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

20:16 23.09.2024

ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել […] ...

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում.  ԶԼՄ

20:09 23.09.2024

Իսրայելը խորացնում է հարձակումները Լիբանանում. ԶԼՄ

Քանի որ իսրայելական բանակը մեծացնում է իր հարձակումների խորությունը Լիբանանում, իսրայելցիները ներքին ճակատում պետք է տոկունություն և կարգապահություն ցուցաբերեն առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Այս մասին գրում է The Times of Israel-ը։ «Մենք ուժեղացնում ենք մեր հարձակումները Լիբանանում և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին՝ հյուսիսցիներին անվտանգ […] ...

SHANTNEWS

20:00 23.09.2024

SHANTNEWS

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

19:54 23.09.2024

Էդուարդ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ և օգնել 9-րդ տուրում «Կրասնոդարին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել Տոլյատիի «Ակրոնին»։ 24-ամյա Սպերցյանը գոլերը խփել է 29-րդ ու 59-րդ րոպեներին, փոխարինվել՝ 83-րդ րոպեին։ «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի ընթացիկ առաջնության նախորդ 3 խաղում խփել է 5 գոլ։ «Կրասնոդարի» պահեստայինների նստարանին էր […] ...

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

19:48 23.09.2024

Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի […] ...

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

19:44 23.09.2024

Սիրիայի նախագահը նոր կառավարություն է ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին։ «Նախագահ Բաշար ալ Ասադը հրամանագիր է ստորագրել Մուհամեդ Ղազի ալ Ջալալիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին», – հայտնել են Ասադի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նոր կառավարությունում փոխվել են մի շարք նախարարներ: ԱԳ նախարարի պաշտոնը Ֆեյսալ Միքդադի փոխարեն զբաղեցնում է Բասամ Սաբբաղը, […] ...

BACK_TO_TOP