12:25 04.04.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ են դրել Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում են «Ելք»-ի մամուլի հետ կապերի բաժնից:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական ակտերում սկզբունքների մակարդակով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը, ինչպես նաև կենսաթոշակի գումարը՝ անկախ դրա տեսակից, չեն կարող նվազեցվել:
Համաձայն տարածված հաղորդագրության՝ նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող բացասական սոցիալ-տնտեսական գործընթացները, հատկապես հարկերի բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ծախսերի բեռի ավելացումը հարկատուների ուսերին, ամբողջությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, գնաճի բարձր տեմպը, դեղերի և դեղագործական այլ արտադրանքի գների բարձրացման մոտակա հեռանկարը և այս ամենի տեղի ունենալը չբարձրացվող կամ չնչին չափով բարձրացվող նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ֆոնին։ Ըստ պատգամավորների՝ քաղաքացու տնօրինվող եկամուտն ու փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են, նույնիսկ եթե պայմանականորեն անտեսվի ինֆլյացիայի մակարդակը հանրապետությունում, այնինչ Հայաստանում միջին աշխատավարձը և կենսաթոշակը բարձր չեն։
«Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների և այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով, օրինակ, բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին և այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ, կամ զառամյալ որևէ անդամ, որոնց դեղորայքային և բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։
Նախագծով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որևէ դեպքում չնվազեն. քաղաքացին չէ, որ պետք է կրի անտաղանդ կառավարման արդյունքում կոռումպացված կառավարության կողմից կուտակված պարտքերի ու այլ ծախսերի բեռը, քանի որ անգամ մինչ այդ քաղաքացու կողմից աշխատավարձի ստացումը՝ նրա կողմից վճարման ենթակա բոլոր հարկերն ու տուրքերը պահվում և ուղղվում են համապատասխան գանձապետական հաշիվ, իսկ այդ գումարների ճիշտ տնօրինումն արդեն պետական ապարատի խնդիրն է»,- ասված է հայտարարության մեջ:
12:10 12.04.2025
Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան12:10 12.04.2025
Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել ՈւկրաինանՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […] ...
11:56 12.04.2025
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժածԱպլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...
11:50 12.04.2025
Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթՄայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...
11:35 12.04.2025
Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […] ...
10:53 12.04.2025
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիԻրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...