Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Երևանում 2 հոգով առևանգել են կնոջ և բռնության ենթարկել․ մեկ անձ կալանավորվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:27 23.09.2024

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

«Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով, և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքնայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։

Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ․ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպսռնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ․Ա․-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա

14:00 23.09.2024

Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա

Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայության ներկայացուցիչը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին. «Զախարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել խոտածածկի վրա։ Նա պետք է մի քանի անգամ նման մարզում անցկացնի` ընդհանուր խմբին միանալու համար»,- մեջբերում է նրան «Матч ТВ»-ն։ Օգոստոսին 21-ամյա կիսապաշտպանը ենթարկվել էր կոճի վիրահատության։ Ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը […] ...

Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի․ Երևանի քաղաքապետարան

13:54 23.09.2024

Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները: Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի: ...

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

13:48 23.09.2024

Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։ «Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։ Կարող ենք […] ...

Օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

13:40 23.09.2024

Օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […] ...

Կարեն Խաչանովը նահանջել է 4 կետով. ATP

13:34 23.09.2024

Կարեն Խաչանովը նահանջել է 4 կետով. ATP

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (11180 միավոր), որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6875), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6690), Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 5560), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5475), Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 4645), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4060), Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան, 4060), Կասպեր Ռուդը […] ...

Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը

13:27 23.09.2024

Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը

Սեպտեմբերի 9-20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկեցին սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը։ «Phoenix Platoon ծրագիրը արդեն 8 տարի է ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մեջ։ ...

BACK_TO_TOP