ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

10:16 23.09.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է ԵՄ երկրների դեսպաններին։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:

Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Միաժամանակ, այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 3 օրում գրանցվել է 40 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:09 23.09.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 40 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 18, ֆիզիկական ներգործության՝ 17, խարդախության՝ 16, […] ...

SHANTNEWS

12:00 23.09.2024

SHANTNEWS

ՀՀ-ն Նյու Դելիում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին

11:57 23.09.2024

ՀՀ-ն Նյու Դելիում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին

Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և […] ...

Կանադան աջակցում է ԼՂ հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի

11:52 23.09.2024

Կանադան աջակցում է ԼՂ հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին արցախահայության բռնագաղթի առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Իր հայտարարության մեջ նախարար Ժոլին ասել է. «Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, ինչի արդյունքում ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանի բնակիչներին խորհուրդ է տվել հեռու մնալ «Հեզբոլլահ»-ի կառույցներից

11:46 23.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանի բնակիչներին խորհուրդ է տվել հեռու մնալ «Հեզբոլլահ»-ի կառույցներից

Իսրայելական զինվորականները խորհուրդ են տալիս հարավային Լիբանանի բնակիչներին հեռու մնալ այն շենքերից, որտեղ, ենթադրաբար, շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գրոհայինները զենք են թաքցնում: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։ «Մենք խորհուրդ ենք տալիս լիբանանյան գյուղերի խաղաղ բնակիչներին, որոնք գտնվում են «Հեզբոլլահի» կողմից ռազմական նպատակներով օգտագործվող շենքերի և տարածքների մոտակայքում, անհապաղ հեռանալ անվտանգության վայրեր»,-ասել […] ...

Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

11:36 23.09.2024

Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: […] ...

BACK_TO_TOP