Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին

21:20 22.09.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու փոխնախագահ Քամալա Հարրիսը քննարկում են CBS News-ին հարցազրույց տալու հարցը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակումն ընդգծում է, որ հարցազրույցը հնարավոր է ցուցադրվի հոկտեմբերի 7-ին «60 րոպե» հաղորդաշարի շրջանակներում։ Սա պետք է լինի նրանց նախընտրական քարոզարշավի «մեծ եզրափակիչը»։

Հրատարակությունն ընդգծում է, որ Հարրիսի արշավը ակտիվորեն բանակցում է CBS News-ի հետ հարցազրույցի վերաբերյալ։
Նախօրեին Թրամփը կարծիք էր հայտնել, որ արդեն ուշ է առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Քամալա Հարրիսի հետ նոր բանավեճ անցկացնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել-Նյու Յորք թռիչքից տեսանյութ է հրապարակել

23:10 22.09.2024

Նիկոլ Փաշինյանը Բրյուսել-Նյու Յորք թռիչքից տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նախորդ թռիչքը Երեւան-Բրյուսելն էր։ Սա՝ Բրյուսել-Նյու Յորքը»:     Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Իրաքի իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին

22:50 22.09.2024

Իրաքի իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրաքում շիա իսլամական դիմադրության արմատական ​​խմբավորումները հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են Իսրայելին։ Հարձակման մասին հայտարարությունը հրապարակվել է ասոցիացիայի Telegram ալիքում։ Գրառման մեջ նշվում է, որ հակառակորդի հենակետերը ոչնչացնելու գործողությունները շարունակվում են աճող արագությամբ։ Ըստ Իրաքում իսլամական դիմադրության՝ իր կործանիչները անօդաչու թռչող սարքեր են օգտագործել՝ Հորդանանի հովտում «գրավյալ տարածքներում կենսական նշանակության թիրախի» վրա հարձակվելու համար: […] ...

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

22:30 22.09.2024

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ «Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Օլիպիադայի վերջին խաղափուլում մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին: Մեր տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Օլիպիադայի վերջին խաղափուլում […] ...

Պայթյուն Իրանի Թեբես քաղաքի ածխահանքում. զոհվել է առնվազն 50 մարդ

22:10 22.09.2024

Պայթյուն Իրանի Թեբես քաղաքի ածխահանքում. զոհվել է առնվազն 50 մարդ

Իրանի Թեբես քաղաքի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում: Ըստ Tasnim գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել թունելներից մեկում մեթանի արտանետման պատճառով։ Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն 50, վիրավորվել՝ 20 մարդ։ Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Մոհամմադ Աթաբաքը հայտնել է, որ պայթյունի պատճառները պարզելու համար փորձագետների հատուկ հանձնաժողով է […] ...

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

22:04 22.09.2024

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»։   ...

«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22:00 22.09.2024

«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել […] ...

BACK_TO_TOP