Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը

20:00 22.09.2024

«Ազգային ժողովրդական իշխանություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անուրա Կումարա Դիսանայակեն հաղթել է Շրի Լանկայի նախագահական ընտրություններում, հայտնում է Adaderana-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։

«Իր կայքում հանձնաժողովը հայտնել է, որ 55-ամյա Դիսանայակեն հաղթել է նախագահական ընտրություններում՝ շաբաթ օրը կայացած ընտրություններում հավաքելով ձայների 42,31%-ը, ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան երկրորդ տեղում է, իսկ գործող նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեին՝ երրորդը»,-գրում է հրատարակությունը։

Շաբաթ օրը կղզում տեղի են ունեցել Շրի Լանկայի նախագահական ընտրությունները։ Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ընտրություններին քվեարկած 13,6 միլիոն մարդկանցից ավելի քան 5,6 միլիոն մարդ է քվեարկել Դիսսանայակեի օգտին: Սպասվում է, որ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

22:04 22.09.2024

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը։ Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: […] ...

«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22:00 22.09.2024

«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել […] ...

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

21:38 22.09.2024

Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում․ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում Տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենին: Ֆին փորձագետի այցի հիմնական խնդիրն էր բարձրացնել արդյունավետությունը և օպտիմալ բաշխել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային, […] ...

Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին

21:20 22.09.2024

Թրամփ-Հարրիս հարցազրույցը կարող է հեռարձակվել հոկտեմբերի 7-ին

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու փոխնախագահ Քամալա Հարրիսը քննարկում են CBS News-ին հարցազրույց տալու հարցը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումն ընդգծում է, որ հարցազրույցը հնարավոր է ցուցադրվի հոկտեմբերի 7-ին «60 րոպե» հաղորդաշարի շրջանակներում։ Սա պետք է լինի նրանց նախընտրական քարոզարշավի «մեծ եզրափակիչը»։ Հրատարակությունն ընդգծում է, որ Հարրիսի […] ...

ՄԱԿ-ի երկրները գագաթնաժողովում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»

20:58 22.09.2024

ՄԱԿ-ի երկրները գագաթնաժողովում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»

ՄԱԿ-ի անդամ երկրները Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում հաստատել են «Ապագայի պայմանագիրը»։ Ռուսաստանը հեռացել է փաստաթղթի շուրջ կոնսենսուսից՝ փոփոխությունը չընդունելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ «Ապագայի պայմանագիրը» Ապագայի գագաթնաժողովի առանցքային փաստաթուղթն է։ Այն պարունակում է ընդհանուր ձևակերպումներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման պարտավորության մասին՝ զինված հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և զինաթափման պարտավորությունները պահպանելու համար: ...

Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

20:38 22.09.2024

Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ

Թուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկներ, հայտնում է IHA-ն։ Ըստ լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղեւորությունից հետո վերադառնում էին Անթալիա։ «Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգոլ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը անձրևոտ մայրուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով […] ...

BACK_TO_TOP