Սեպտեմբերի 22-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+24.09 oC

Սեպտեմբերի 22-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:08 22.09.2024

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Նախարարը մասնակցելու միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանահին բնույթի հրատապ խնդիրների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

13:58 22.09.2024

Տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանրային Ռադիոյի «Հատվող […] ...

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ

13:38 22.09.2024

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվենը դարձել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։ Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի Ecole Supérieure de Commerce-ի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի IEP-ի շրջանավարտ է: Հայազգի ֆրանսուհին մագիստրոսի կոչում է ստացել […] ...

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները

13:20 22.09.2024

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները

Նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում. ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները։ Մանրամասները՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ ՀՀ կառավարության ներկայացրած հարցազրույցում:   ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

13:00 22.09.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ալեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

12:40 22.09.2024

Ալեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորեց հայկական եռագույնով ՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»։ ...

Թրամփը հայտարարել է, որ մահափորձից հետո անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար

12:20 22.09.2024

Թրամփը հայտարարել է, որ մահափորձից հետո անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար

Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը, ով երկու ամսում մահափորձի է ենթարկվել, խոստովանել է, որ անհանգստացած է իր ընտանիքի անդամների անվտանգության համար։ «Ես, սովորաբար, չեմ խոսում այս մասին: Բայց այո, ես պետք է անհանգստանամ իմ ընտանիքի համար», – ասել է Թրամփը շաբաթ օրը Fox News-ին տված հարցազրույցում: Թրամփին փորձել էին գնդակահարել հուլիսի […] ...

BACK_TO_TOP