Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+18.09 oC

Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

18:46 21.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ։

«33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի: Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Մակրոնի և կառավարության դեմ

20:55 21.09.2024

Փարիզում մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Մակրոնի և կառավարության դեմ

Շաբաթ օրը մի քանի հազար մարդ Փարիզում բողոքի ցույց է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կողմից նշանակված վարչապետ Միշել Բարնիեի կառավարության դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մի քանի հազար ցուցարարների շարասյունը Բաստիլի հրապարակից շարժվել է դեպի Ազգի հրապարակ։ Ցույցը կազմակերպվել է ձախակողմյան կուսակցությունների, երիտասարդական և ֆեմինիստական ​​կազմակերպությունների կողմից։ Մի շարք մասնակիցներ վանկարկել են՝ […] ...

Չինաստանի տնտեսական աճի տեմպը կանխատեսվածից ցածր է եղել

20:45 21.09.2024

Չինաստանի տնտեսական աճի տեմպը կանխատեսվածից ցածր է եղել

Ընթացիկ տարվա օգոստոսին Չինաստանում արդյունաբերական արտադրության աճը կազմել է ընդամենը 4,5%, ինչը ցածր է վերլուծաբանների սպասելիքներից՝ 4,7%: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պետական ​​վիճակագրական ծառայության տվյալներին։ Սա ամենացածր ցուցանիշն է այս տարվա մարտից ի վեր և չորրորդ ամիսն անընդմեջ, երբ աճի տեմպերը նվազում են։ Վերջին անգամ նման միտում է նկատվել Չինաստանում […] ...

Ձյան անսպասելի տեղումները խցանումներ են առաջացրել Հարավային Աֆրիկայում

20:33 21.09.2024

Ձյան անսպասելի տեղումները խցանումներ են առաջացրել Հարավային Աֆրիկայում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհների երթեւեկությունը։ Այս մասին հայտնում է SABC News-ը։ N3-ով երթեւեկող ուղևորները անելանելի իրավիճակում են հայտնվել մայրուղում անցած գիշեր տեղացած առատ ձյան հետևանքով: Ներկայումս փրկարարական աշխատանքներ են իրականացվում, նշում է հեռուստաալիքը։ «Բանակը կտեղակայվի՝ ԿվաԶուլու-Նատալում (Հարավային Աֆրիկայում գտնվող նահանգ) աղետից տուժածներին օգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Հարավաֆրիկյան օդերեւութաբանական […] ...

Իրանը կոչ է արել իսլամական երկրներին խզել տնտեսական կապերը Իսրայելի հետ

20:23 21.09.2024

Իրանը կոչ է արել իսլամական երկրներին խզել տնտեսական կապերը Իսրայելի հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել բոլոր իսլամական երկրներին սահմանափակել քաղաքական հարաբերությունները Իսրայելի հետ և խզել նրա հետ տնտեսական կապերը։ Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում Իսլամական միասնության միջազգային համաժողովում, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ «Այսօր Սիոնիստական ​​ռեժիմն անամոթաբար և բացահայտորեն հանցագործություններ է կատարում»,- ասել է Խամենեին՝ խոսելով Գազայի հատվածում և Հորդանան […] ...

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

20:13 21.09.2024

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Ջերմորեն շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանին Անկախության տոնի առթիվ: Վստահ ենք, որ մեր ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները, իր նպաստը կբերի Հարավային Կովկասին»։ ...

Փրկարարները օգնության են մեկնել արշավականներին

20:06 21.09.2024

Փրկարարները օգնության են մեկնել արշավականներին

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամներին․ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողանում մոտենալ տուժածներին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 […] ...

BACK_TO_TOP