ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:20:20
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

09:28 15.09.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատվել է նշված խոսակցությունը միմյանց միջև տեղի ունենալու փաստը, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ տեղի է ունեցել վերոնշյալ սահմանադրական երաշխիքի խախտում, ինչն իրավական պետության տեսանկյունից անթույլատրելի է:

Նկատի ունենալով այն, որ գաղտնալսված անձինք առանձնահատուկ պաշտոնական կարգավիճակ ունեն, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ գաղտնալսման և հրապարակման փաստը խաթարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգը:

Պետության ազգային անվտանգությունն իրենից ներկայացնում է համակարգ, որն ուղղված է անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովմանը, երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տնտեսության բնականոն զարգացման, հասարակության նյութական և հոգևոր արժեքների ամրապնդմանը, ներքին և արտաքին սպառնալիքներից քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգության առիթ է տալիս՝ առաջացնելով առնվազն հետևյալ երեք հարցերը.

Ա) Առկա է արդյո՞ք դատարանի գործունեությանը միջամտելու գործողություն, թե՞ ոչ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հռչակում է դատարանի և դատավորի անկախությունը, սահմանելով, որ՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դատավորն իր հնարավոր վարքագիծը համաձայնեցնում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Բ)Արդյո՞ք նախաքննության մարմինը  կալանավորման  կիրառման  միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում.

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում:

Գ) Արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի առնչությունը գաղտնալսված խոսակցությանը, կարող է գնահատվել, որպես փաստաբանի անկախության թուլացում.

Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին, որոնք նրան վստահվել են:

Փաստաբանի գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը:

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցությունների և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտականչափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանք չհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` տուժողը նույնպես հանդիսանում է մեղադրանքի կողմ, հետևաբար, տուժողի ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նաև գաղտնալսված խոսակցության ձայնագրության մեջ օգտագործված որոշ արտահայտություններ, Փաստաբանների պալատը նպատակահարմար է համարել բացատրություն պահանջել փաստաբան Վահե Գրիգորյանից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ հարուցված քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կպարզվեն բոլոր էական հանգամանքները, իսկ մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

17:09 05.04.2025

ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում: Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները: «Նոթինգհեմ […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:55 05.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել

16:40 05.04.2025

Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։ Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

16:26 05.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

16:10 05.04.2025

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

15:54 05.04.2025

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...

BACK_TO_TOP