Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

17:47 21.09.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այդ գործընթացում։

Հարցը մեկն է. արդյո՞ք մենք մեր կատարած աշխատանքով, նվիրումով, գործողություններով նպաստում ենք ինքնիշխանության և սուվերենության ամրապնդմանը։

Հայաստանի Հանրապետության անկախությունն ուղիղ համեմատական է այն արժեքին, որը մենք ստեղծում ենք և ներկայացնում աշխարհին։ Մեր ավելացած արժեքը մեր քաղաքացիների մտավոր ու հոգևոր շարունակական զարգացումն է։ Այդ արժեքը մեծանում է, երբ յուրաքանչյուրս կատարելագործվում ենք մեր գիտելիքներով, աշխատանքով և նվիրումով։ Եվ այդ աճը մեր ներդրումն է ինքնիշխանության ամրապնդման առաքինի գործում։

Անկախությունը կերտում են մարդիկ։ Մեր ներկան և այդ ներկայում ստեղծված արժեքներն են հենց դառնում ապագայի հզոր հենասյուն: Այսօր վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը՝ վստահ, որ նրա հզորությունը բխում է մեր ներքին ուժից, մեր միասնությունից և ինքնաճանաչման շարունակական գործընթացից:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակը հայտնել է երկրի հյուսիսում ուժեղ հրետակոծությունների մասին

19:17 21.09.2024

Իսրայելական բանակը հայտնել է երկրի հյուսիսում ուժեղ հրետակոծությունների մասին

Իսրայելական զինուժը Լիբանանի տարածքից երկրի հյուսիսային շրջանների նոր զանգվածային գնդակոծություն է գրանցել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ, մոտ 90 արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Կրակի տակ են հայտնվել Վերին Գալիլեայի բնակեցված շրջանները, Սաֆեդ քաղաքի տարածքը և Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ...

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին

19:07 21.09.2024

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Աննա Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ գործընկերներ, Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը: Անկախությունը շնորհ […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ

19:00 21.09.2024

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳ նախարարությունը: «Այս ուղևորության ընթացքում Աբբաս Արաղչիին ուղեկցում են ԱԳ նախարարի քաղաքական հարցերով և ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով օգնականները»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 10-ին […] ...

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 37-ի

18:52 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 37-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ «Երեկ Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկինում հաղորդվում էր 31 զոհի և 68 վիրավորի մասին։ ...

Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

18:46 21.09.2024

Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ։ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի: Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- […] ...

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:35 21.09.2024

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել […] ...

BACK_TO_TOP