Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15:35 21.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթն ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակության վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ, և այս ամենի հանրագումարում՝ պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Սրտանց շնորհավորում եմ նաև այսօր պետական բարձր պարգևներ ստացածներին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգևները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության և գործունեության համար:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգևն է: Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգևորել և, իհարկե, ոգևորվել, ինչը նույպես շատ կարևոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս և առաջին հերթին մեր պետության հաջողությունն է:Սա է մեզ միավորում, որովհետև մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով:

Անկասկած անկախ, ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները, պետությունը պարգևատրելու է նրանց, և նաև պահանջելու բոլորիցս՝ լինել պատասխանատու, մշտապես կրթվող ու կատարելագործվող: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու մեր երկրի առաջընթացը, հզորացումն ու զարգացումը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետության 33-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն և մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, խաղաղություն և բարգավաճում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.09.2024

SHANTNEWS

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

17:55 21.09.2024

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ակրոնին» և հաղթել 5:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի է ընկել դուբլով և փոխարինվել 82-րդ րոպեին: «Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի 2-րդ տեղում […] ...

Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

17:47 21.09.2024

Ֆինանսների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և […] ...

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

17:37 21.09.2024

Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության […] ...

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

17:23 21.09.2024

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման […] ...

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

17:11 21.09.2024

Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

Իրանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,-նշված է Իրանի ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

BACK_TO_TOP