Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին

16:20 21.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:

Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Բարձր ենք գնահատում նաև Մալթայի դերակատարությունը և հաստատուն հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում համընդհանուր անվտանգային միջավայրի բարելավման և արդարության մթնոլորտի ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

18:46 21.09.2024

Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ։ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի: Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- […] ...

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:35 21.09.2024

Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել […] ...

Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք… Պարույր Հայրիկյանը երգել է «Հեռանկարի» տաղավարում

18:21 21.09.2024

Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք… Պարույր Հայրիկյանը երգել է «Հեռանկարի» տաղավարում

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, նաև գրող և երգահան Պարույր Հայրիկյանին։ Զրույցի թեման անկախության 33-րդ տարեդարձն էր: Ի՞նչ է տվել մեզ անկախությունը, ինչո՞ւ այն ոչ բոլորն են իրական համարում, ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում անկախության մասին ընկալումների և […] ...

Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

18:12 21.09.2024

Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ: «Երկու Սուրբ Մզկիթների պահապան թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ու թագաժառանգ և վարչապետ Նորին Արքայական Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալման […] ...

SHANTNEWS

18:00 21.09.2024

SHANTNEWS

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

17:55 21.09.2024

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ակրոնին» և հաղթել 5:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի է ընկել դուբլով և փոխարինվել 82-րդ րոպեին: «Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի 2-րդ տեղում […] ...

BACK_TO_TOP