Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

14:06 21.09.2024

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղության և բարգավաճման, թե շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցեր, որոնք գալիք տարիների ընթացքում օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին: Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ և բոլոր հայերին հղել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։ Չարլզ Ռ.»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին

16:20 21.09.2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ […] ...

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին հարվածելու մասին

16:09 21.09.2024

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ ներկայումս հարվածներ է հասցնում շիական «Հեզբոլլահ» շարժման Լիբանանում գտնվող թիրախներին։ «Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ»-ին պատկանող թիրախներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահի» հատուկ […] ...

ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած միջազգային համաժողովին 

15:57 21.09.2024

ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած միջազգային համաժողովին 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու […] ...

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

15:46 21.09.2024

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն […] ...

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

15:25 21.09.2024

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […] ...

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

15:14 21.09.2024

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին. «Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով: Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն […] ...

BACK_TO_TOP