Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:36 21.09.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։

Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են։
Շնորհավոր անկախության տոնը»,-ասվում է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

14:16 21.09.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին ▪️ Արշակյան Հակոբ – Անկախությունն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է. սեփական ճակատագիրն ազատ եւ ինքնուրույն տնօրինելու հնարավորություն։​ ▪️ Ալեքսանյան Վահագն – Անկախությունն ինձ համար ազատություն է։ ▪️ Աղազարյան Հովիկ – Անկախությունն ինձ համար ապրելակերպ է։ ▪️ Աղաջանյան Էդուարդ – Անկախությունն ինձ համար մարդու ինքնության զարգացման գլխավոր նախապայմանն է։ ▪️ […] ...

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

14:06 21.09.2024

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում մասնավորապես նշվում է. «Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն

13:55 21.09.2024

Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը

13:46 21.09.2024

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» […] ...

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

13:27 21.09.2024

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ»,-նշված է ԵՄ դեսպանի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ The European Union Delegation to Armenia 🇪🇺 🇦🇲 congratulates all Armenian people on Independence Day! pic.twitter.com/uUkansx5Cc — Vassilis Maragos (@EUAmbArmenia) […] ...

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […] ...

BACK_TO_TOP