Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+22.09 oC

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

12:20 21.09.2024

Անկախության օրվա առթիվ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը:

Ինչպես նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում, Տոկաևի շնորհավորական ուղերձում ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր հավատարմությունը հայ-ղազախական հարաբերությունների համակողմանի ամրապնդմանը։ Նա հաջողություն է մաղթել Հայաստանի ղեկավարին պետական ​​պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

14:44 21.09.2024

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են […] ...

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

14:39 21.09.2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր […] ...

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանություն

14:27 21.09.2024

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ. «Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը։ Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

14:16 21.09.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին ▪️ Արշակյան Հակոբ – Անկախությունն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է. սեփական ճակատագիրն ազատ եւ ինքնուրույն տնօրինելու հնարավորություն։​ ▪️ Ալեքսանյան Վահագն – Անկախությունն ինձ համար ազատություն է։ ▪️ Աղազարյան Հովիկ – Անկախությունն ինձ համար ապրելակերպ է։ ▪️ Աղաջանյան Էդուարդ – Անկախությունն ինձ համար մարդու ինքնության զարգացման գլխավոր նախապայմանն է։ ▪️ […] ...

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

14:06 21.09.2024

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում մասնավորապես նշվում է. «Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն

13:55 21.09.2024

Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

BACK_TO_TOP