Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+21.09 oC

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

11:46 21.09.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բանլյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։
UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն բարձր են գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն՝ ուղղված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների արդյունավետ գործունեությանը։ Միջազգային գործընկերները հատկապես ողջունել են Աբովյան և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» գործունեությունը։
Հանդիպման ավարտին միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը

13:46 21.09.2024

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի համակազմակերպմամբ կայացած հարակից միջոցառմանը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:38 21.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ […] ...

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

13:27 21.09.2024

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ»,-նշված է ԵՄ դեսպանի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ The European Union Delegation to Armenia 🇪🇺 🇦🇲 congratulates all Armenian people on Independence Day! pic.twitter.com/uUkansx5Cc — Vassilis Maragos (@EUAmbArmenia) […] ...

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […] ...

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

13:03 21.09.2024

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը […] ...

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

12:58 21.09.2024

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։ Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։ […] ...

BACK_TO_TOP