Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ Էնթոնի Բլինքեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+21.09 oC

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ Էնթոնի Բլինքեն

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11:19 21.09.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ.

«Շնորհավորանքներ և ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

Խորհրդային Միությունից ավելի քան 30 տարի անկախություն հռչակելուց ի վեր մենք տեսել ենք Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարադատության զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները:

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Մենք բարձր ենք գնահատում ձեր պատրաստակամությունը աջակցելու ջանքերին՝ տարածաշրջանում էլ ավելի մեծ կայունություն բերելու համար:
Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում վերջին հարձակումների ժամանակ զոհվածների համար և հայտարարում, որ պատրաստ ենք աշխատել ձեզ և այլ կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն զարգանալ։ Հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […] ...

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

13:03 21.09.2024

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը […] ...

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

12:58 21.09.2024

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։ Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։ […] ...

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

12:47 21.09.2024

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։ Սիրելի՜ ժողովուրդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու […] ...

Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան

12:36 21.09.2024

Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։ Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։ Այսօր, առավել […] ...

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

12:29 21.09.2024

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբները գրավոր հարցում են ուղարկել Մոսկվա՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նամակն ուղղված է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: «Մենք շահագրգռվածություն ենք հայտնում գագաթնաժողովին բարձր մակարդակի պատվիրակության մասնակցության համար…»,- ասվում է Ուշակովին ուղղված նամակում։ Նամակի մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է նաև Աֆղանստանում ռուսական բիզնես […] ...

BACK_TO_TOP