ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+21.09 oC

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան

10:38 21.09.2024

Սեպտեմբերի 20-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի Տ․ Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում բախվել են «Kia» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1991թ․) և «Nissan» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ բախվել կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային: «Kia» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, «VAZ» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները բռնկվել են․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։47-ին։ Այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի սրահը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […] ...

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

13:03 21.09.2024

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը […] ...

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

12:58 21.09.2024

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։ Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։ […] ...

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

12:47 21.09.2024

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։ Սիրելի՜ ժողովուրդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու […] ...

Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան

12:36 21.09.2024

Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։ Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։ Այսօր, առավել […] ...

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

12:29 21.09.2024

Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբները գրավոր հարցում են ուղարկել Մոսկվա՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նամակն ուղղված է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: «Մենք շահագրգռվածություն ենք հայտնում գագաթնաժողովին բարձր մակարդակի պատվիրակության մասնակցության համար…»,- ասվում է Ուշակովին ուղղված նամակում։ Նամակի մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է նաև Աֆղանստանում ռուսական բիզնես […] ...

BACK_TO_TOP