Հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ. Վահագն Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+21.09 oC

Հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ. Վահագն Խաչատուրյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

10:02 21.09.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ:

Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի թվացող իրավիճակներից: Կարողացանք, որովհետև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիները կատարեցին իրենց գիտակցված քայլը ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ճանապարհին:

Սիրելի ժողովուրդ,

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթը ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակություն վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ և այս ամեն հանրագումարում պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ: Լիահույս եմ նաև, որ հանուն մեր ներկայի ու վաղվա օրվա, հանուն մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության՝ հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:38 21.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ […] ...

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

13:27 21.09.2024

Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ»,-նշված է ԵՄ դեսպանի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ The European Union Delegation to Armenia 🇪🇺 🇦🇲 congratulates all Armenian people on Independence Day! pic.twitter.com/uUkansx5Cc — Vassilis Maragos (@EUAmbArmenia) […] ...

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […] ...

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

13:03 21.09.2024

«Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը». Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը […] ...

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

12:58 21.09.2024

ՊՍԺ-ն հիասթափված է, Մբապեն՝ պահանջկոտ. փարիզյան ակումբը բողոքարկում է LFP-ի որոշումը

ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։ Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։ […] ...

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

12:47 21.09.2024

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։ Սիրելի՜ ժողովուրդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու […] ...

BACK_TO_TOP