Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր. Նիկոլ Փաշինյան

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

09:43 21.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը:

1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»:

Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր:

Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

11:36 21.09.2024

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի Հանրապետության նախագահը բոլոր բելառուսների և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և երկրի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է Pool First-ը։ «Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական, ընտանեկան և քրիստոնեական արժեքները։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ […] ...

Մադուրոն կոչ է արել մարդկանց որպես նվեր չընդունել էլեկտրոնիկա փեյջերների պայթյուններից հետո

11:28 21.09.2024

Մադուրոն կոչ է արել մարդկանց որպես նվեր չընդունել էլեկտրոնիկա փեյջերների պայթյուններից հետո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել մարդկանց չընդունել նվերներ էլեկտրոնիկայի տեսքով Լիբանանում փեյջերների և կապի այլ սարքավորումների պայթյունից հետո: Վենեսուելայի մշակույթն ու արհեստները քարոզող միջոցառմանը ելույթի ժամանակ նախագահը կոչ է արել քաղաքացիներին վերահսկել իրենց հեռախոսները սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների պատճառով: «Սովորաբար գրքեր եմ նվիրում, ոմանց նվիրում եմ ձեռագործ […] ...

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ Էնթոնի Բլինքեն

11:19 21.09.2024

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ. «Շնորհավորանքներ և ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Խորհրդային Միությունից ավելի քան 30 տարի անկախություն հռչակելուց ի վեր մենք տեսել ենք Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարադատության զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք հպարտ ենք, որ […] ...

«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են հանրաքվեին «Այո՛» ասած սերունդն ու անկախությունը ժառանգած երիտասարդները

11:10 21.09.2024

«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են հանրաքվեին «Այո՛» ասած սերունդն ու անկախությունը ժառանգած երիտասարդները

«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են 1991 թվականի հանրաքվեին «Այո՛» ասած ավագ սերունդն ու անկախացումից հետո ծնված ու անկախությունը ժառանգած երիտասարդները։ Մանրամասները՝ ՀՀ ԱԺ-ի պատրաստած տեսանյութում:   ...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը

11:05 21.09.2024

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1973 […] ...

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

11:00 21.09.2024

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի և Ախուրյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին, ժամը 14:20-ին, Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին: ...

BACK_TO_TOP