Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+15.09 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

20:22 20.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել ձևավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել Սփյուռքի մեր համայնքների հետ, ինչ-որ առումով նաև Սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ և համակարգված ձևով ներկայացնել ՀՀ Կառավարությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: «Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք:

Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել: Եվ այդ հարցում մենք, իհարկե, հույս ենք դնում ձեզ վրա, որովհետև սա այն դեպքը չէ, որ Կառավարությունը պատրաստի ինչ-որ ձևակերպում դնի սեղանին: Մենք կարող ենք ասել պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ առաջարկներ, մենք կարող ենք ունենալ արձագանքներ ձեր կողմից հնչող առաջարկների վերաբերյալ, բայց դա մի աշխատանք է, որ մենք պետք է միասին անենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մի իրավիճակ և աշխատանք է, որն ունի բազմաթիվ հարցեր ու այսօր այնպես չէ, որ կան բոլոր հարցերի պատասխանները: Միաժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին կկարողանան, ի վիճակի կլինեն գտնել հարցերի պատասխաններ: «Բայց այդ էլ եկեք ասենք՝ այնպես չէ, որ հարցերի ցանկն էլ շատ հստակ ձևակերպված է: Այսինքն՝ բնական է նոր ինստիտուտ, նոր հարցեր, նոր դիտանկյուն, նոր տեսանկյուններ, և ես այսօրվա առիթը չեմ փորձի օգտագործել այդպիսի բովանդակային մանրամասների մեջ մտնելու համար: Ես ուղղակի ուզում եմ ողջունել բոլորիդ, իմ ուրախությունը և գոհունակությունը հայտնել նման շփում ունենալու հնարավորության առիթով, և շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր պատրաստակամության համար, այս իրականում դժվար գործառույթը ստանձնելու համար, որովհետև լծակները քիչ են, պատասխանատվությունը մեծ, և իհարկե, դա որոշակի խիզախություն և քաջություն է պահանջում յուրաքանչյուրից՝ այդ կարգավիճակը ստանձնելու ճանապարհին»,- նշել է Կառավարության ղեկավարը և ողջունել հանձնակատարների այդ քայլը, մտադրությունը՝ առաջ մղելու այն օրակարգը, որը կա և կարող է լինել Հայաստանի Հանրապետության և աշխարհի հայերի միջև:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ հանձնակատարները ներգրավված են համայնքային կյանքին և լուրջ կապեր ունեն Հայաստանի հետ, պատրաստ են ստանձնել աշխատանքը և կապ հանդիսանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և համայնքների միջև: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ հանձնակատարների թիվն արդեն իսկ անցնում է մեկ տասնյակը և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Վարչապետ Փաշինյանը ներկաներին կոչ է արել իրենց գործունեության ընթացքում կենտրոնացած լինել Հայաստանի և նրա շահերի վրա, Հայաստանը դարձնել ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը: Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ […] ...

BACK_TO_TOP