Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+15.09 oC

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը:

Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը:

Այսինքն՝ արդեն պատժամիջացների մասի՞ ն են խոսում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Եվրամիության դեսպանը Թբիլիսիում ասել է, որ Բրյուսելում հույս ունեն, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար, դեմոկրատական, բայց, եթե արձանագրվի ժողովրդական նորմերից հետընթաց, Բրյուսելում ունեն գործիքակազմ և այդ կիրառվող գործիքներից մեկն է վիզային ռեժիմի վերականգնումը:

Առաջին անգամ են արդեն այսպես հստակ խոսում վիզային ռեժիմի վերականգնման մասին: Մինչ այդ «Պոլիտիկո» պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Բրյուսելում պատրաստվում են այդ վիզային ռեժիմի վերականգնմանը, բայց սպասում են խորհրդարանական ընտրություններին:

Պարզ է, որ հետընթացը, որի վտանգի մասին խոսում է պարոն Գարչինսկին, դա հենց իշխող կուսակցության հաղթանակն է, որին Բրյուսելում ընկալում են որպես ռուսամետ քաղաքական ուժ: ԱՄՆ-ը ևս անուղղակի ձևով սպառնում է Թբիլիսին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպիսի՞ն է ուժերի նախնտրական դասավորվածությունը:  Ինչպե՞ս են տրամադրված վիրահայերը և ի՞նչ ազդեցություն կարող են թողնել վրացական ընտրությունները Հայաստանի վրա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը: Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ […] ...

BACK_TO_TOP