ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրների հետ

19:10 20.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185 գրող:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակակիրներին փառատոնին մասնակցելու և շնորհավորել գրանցած հաջողությունների համար. «Տարեցտարի փառատոնը մեծ թափ է հավաքում, և մենք շատ կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրը տարբեր զբաղմունքներ, կրթական փորձառություն և դիրք ունի, բայց շարունակում եք ստեղծագործել, գտել եք ձեզ այս ասպարեզում: Մենք կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը»:

Ժաննա Անդրեասյանը մրցանակակիրներին հորդորել է ներգրավվել նաև նախարարության կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում արվեստագետները հնարավորություն ունեն շփվելու դպրոցականների հետ, խոսելու իրենց գործունեությունից. «Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք ևս լինեք այդ արվեստագետների շարքում: Մենք երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու ծրագրեր ունենք, և ժամանակակից գրողների հետ շփումն առավել կոգևորի նրանց»:

Նախարարը նաև նշել է, որ մտադրություն կա հետագայում Գրքի երևանյան փառատոնի մեկ օրն անցկացնել ՀՀ մարզերից որևէ մեկում՝ հնարավորություն տալով ձևավորված մշակույթը և մթնոլորտը հասանելի դարձնել նաև մարզերում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ունենան շարունակություն. բեմադրվեն թատրոններում, որոնք կնպաստեն գրական ստեղծագործությունների հանրայնացմանը:

Ժաննա Անդրեասյանը ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին:

Հանդիպման մասնակիցները կիսվել են փառատոնի անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով, ինչպես նաև հանդես են եկել գրական, թատերական ոլորտների բարեփոխման առաջարկություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40 % պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի փակման օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, հայտնի են դարձել գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթողներն են «Դրամատուրգիա» անվանակարգում Վահագն Դաբաղյանը, «Պոեզիա» անվանակարգում Ռազմիկ Գրիգորյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Մարիամ Հերգնյանը, «Արձակ» անվանակարգում Հրաչյա Մանուկյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Արամ Ավետիսը:

Նշենք նաև, որ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ընթացքում անցկացվել են 32 միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք, փառատոնի օրերին փառատոնի ինստագրամյան էջի այցելուների թիվը մեծապես աճել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

BACK_TO_TOP