ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+18.09 oC

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

17:18 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։

Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման, թվայնացման համակարգերի ներդրման, աղետների ռիսկի կառավարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։

Նա ներկայացրել է Ղազախստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Կողմերն անդրադարձել են նաև «Խելացի քաղաք» հայեցակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ինչպես ներկա, այնպես էլ առաջիկա ուղղությունների վերաբերյալ հարցեր։  Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման և փորձի փոխանակման շուրջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործություն

19:45 20.09.2024

Գերմանիայում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործություն

Գերմանիայի արևելյան Լայպցիգ քաղաքում հայտնաբերվել է կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտին վերագրվող նախկինում անհայտ ստեղծագործություն։ Այս մասին հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով բացահայտումը կատարած Լայպցիգի գրադարանին: Ինչպես նշված է, խոսքը մոտ 20 րոպե ընդհանուր տևողությամբ ստեղծագործության մասին, որը ենթադրաբար գրվել է 1760-ականների կեսերին։ Հետազոտողները այն հայտնաբերել են գրադարանում, երբ կազմելիս են եղել Մոցարտի երաժշտական ​​ստեղծագործությունների համապարփակ […] ...

Մրցաշրջանի մեկնարկում մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային. Սպերցյան

19:40 20.09.2024

Մրցաշրջանի մեկնարկում մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային. Սպերցյան

Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է մրցաշրջանի մեկնարկում ոչ արդյունավետ խաղ ցուցադրելու մասին: «Իհարկե, անհանգստացնող էր։ Բայց ես հասկանում եմ, որ կարիերայի նման հատված շատ ֆուտբոլիստների մոտ է լինում։ Հետևաբար նորմալ վերաբերվեցի, մի քիչ նյարդեր ու անհանգստություններ կային։ Ես արդեն սովոր եմ տրանսֆերային ասեկոսեներին: Կա գործակալ, կա ակումբ, եթե հստակ առաջարկներ են լինում, ինձ […] ...

Բեյրութի արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

19:37 20.09.2024

Բեյրութի արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Լիբանանում Բեյրութի արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել՝ 17-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին: Նշվել է, որ […] ...

Վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

19:33 20.09.2024

Վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ: Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային […] ...

Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են

19:29 20.09.2024

Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են

Հարավային Կորեայի Կլիմայի ֆիզիկայի կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև դարավերջ աշխարհի լճերը կբախվեն աննախադեպ տաքացման խնդրին՝ կլիմայի տաքացման հետևանքով, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Լճերը, որոնք հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոլոգիական կարևոր գործառույթներով, բախվում են տագնապալի միտումի՝ ջերմաստիճանի արագ աճի: Վերջերս Nature Geoscience ամսագրում հրապարակվել է լճաբանների […] ...

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

19:25 20.09.2024

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. – Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. – Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ Քաղաքապետարանից հորդորում են՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: ...

BACK_TO_TOP