Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+18.09 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:54 20.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք:

Քննարկման ընթացքում ներկայացվել են հայեցակարգով սահմանված առաջնահերթությունները, նպատակները, հստակեցվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետագա քայլերը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ծրագրերի ևս՝ Կասկադի, Օղակաձև զբոսայգու և այլն:

Վարչապետը կարևորել է նման ներդրումային ծրագրերի իրականացումը և ընդգծել դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

19:33 20.09.2024

Վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ: Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային […] ...

Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են

19:29 20.09.2024

Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են

Հարավային Կորեայի Կլիմայի ֆիզիկայի կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև դարավերջ աշխարհի լճերը կբախվեն աննախադեպ տաքացման խնդրին՝ կլիմայի տաքացման հետևանքով, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Լճերը, որոնք հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոլոգիական կարևոր գործառույթներով, բախվում են տագնապալի միտումի՝ ջերմաստիճանի արագ աճի: Վերջերս Nature Geoscience ամսագրում հրապարակվել է լճաբանների […] ...

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

19:25 20.09.2024

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. – Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. – Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ Քաղաքապետարանից հորդորում են՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: ...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

19:21 20.09.2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-18-ը այցելել է Սյունիքի մարզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ դեսպանության «Տելեգրամ» ալիքը։ Նշվում է, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույր քաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ: «Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի […] ...

Մախաչևը կվերադառնա տարվա վերջում կամ հաջորդ տարի

19:16 20.09.2024

Մախաչևը կվերադառնա տարվա վերջում կամ հաջորդ տարի

ММА-ի ամերիկացի մենեջեր Ալի Աբդել Ազիզը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի վերադարձի մասին: Հունիսին ռուսաստանցի մարտիկը ձեռքի վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեյի հետ տիտղոսային մենամարտի ժամանակ: «Իսլամի հետ ամեն ինչ կարգին է: Նա երբեք չի ցանկացել վիրահատության ենթարկվել: Շատ հավանական է, որ տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում […] ...

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրների հետ

19:10 20.09.2024

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են […] ...

BACK_TO_TOP