Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+19.09 oC

Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

16:38 20.09.2024

«Վանատուրի պեղումների խումբ»-ը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության վրա՝ բացահայտելով նոր մանրամասներ Մեծ Հայքի աստվածությունների, հավատալիքների, տարածման արեալի մասին։

Վանատուրի խմբի մասնագետներն առաջիկա օրերին բանակցություններ կսկսեն Հայաստանի ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հետ՝ գտնված արտեֆակտը Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ հայտնի արձանի ցուցադրությանը ներկայացնելու համար։ Առաջիկա օրերին նաև պատրաստ կլինեն ածխածնային ռադիոէլեկտրաշերտագրական հետազոտության արդյունքները, որոնք կպատասխանեն արտեֆակտի տարիքի մասին հարցին։

Հետազոտության արդյունքներն ուղարկվելու են նաև Գեդենֆախտի հնագիտական ինստիտուտի և Սքոթլենդշիրի համալսարանի գործընկերներին՝ միջնադարյան Արևելքի դիցաբանական կլաստերի համեմատական հետազոտությունների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

18:05 20.09.2024

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։ ...

SHANTNEWS

18:00 20.09.2024

SHANTNEWS

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են տարածաշրջանային դասընթացի

17:55 20.09.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են տարածաշրջանային դասընթացի

Սեպտեմբերի 11-13-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Լիանա Վարդումյանը և Սոնա Օհանյանը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են «Կայուն օրգանական աղտոտիչների մոնիթորինգ, տվյալների կառավարման առաջընթաց և տվյալների մեկնաբանում» խորագրով երրորդ տարածաշրջանային դասընթացին: Հանդիպումը կազմակերպվել է Մասարիկի համալսարանի RECETOX կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ (UNEP)՝ աջակցելու Գլոբալ Ազգային Պլանի իրականացմանը (Global NIP) […] ...

Անձական տվյալների պաշտպանության գործակալության պետն ընտրվել է Եվրակոնտրոլի տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ

17:42 20.09.2024

Անձական տվյալների պաշտպանության գործակալության պետն ընտրվել է Եվրակոնտրոլի տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը և գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Վիգեն Սահակյանը երեք տարի ժամկետով համապատասխանաբար նշանակվել են Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության` Եվրակոնտրոլի (Eurocotrol) տվյալների պաշտպանության վերահսկող խորհրդի անդամ և անդամի փոխարինող: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Խորհրդի հիմնական գործառույթն է վերահսկել Եվրակոնտրոլի գործունեության համապատասխանությունն անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումներին […] ...

Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում

17:32 20.09.2024

Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում: 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ունիվերսիտատյայի» հետ, հայտնում է Կլուժ-Նապոկա քաղաքի ակումբի կայքը: Միրանյանն այդ թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը հարձակվողն անցկացրել էր Երևանի «Նոայում» և դարձել Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու: Ռումինիայի առաջնության 9 տուրից հետո «Ունիվերսիտատյան» 21 միավորով գլխավորում է […] ...

Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք

17:22 20.09.2024

Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում սեպտեմբերի 14-20-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք: Արձանագրվել է մահվան 4 դեպք: ...

BACK_TO_TOP