Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+15.09 oC

Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց․ Սևիկյան

19:55 20.09.2024

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոստովանել է, որ ցանկանում էր որքան հնարավոր է շուտ նշել իր նորամուտը թիմի կազմում:

Երեկ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խմբային փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթել էր «Խիմկիին»: Սևիկյանը երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալով գոլային փոխանցում էր կատարել Տիմուր Սուլեյմանովին:

«Ուրախ եմ, որ նորամուտս այսպես ստացվեց: Առաջին խաղակեսում պակասում էր սրությունը, ինչը երկրորդում ավելացրինք և հասանք արդյունքի: Ինչ վերաբերում է ինձ, ապա ցանկանում էի որքան հնարավոր է շուտ նշել իմ նորամուտը և օգնել թիմին: Կարևորն այն է, որ հաղթեցինք և ուրախացրինք մեր երկրպագուներին: Ամեն ինչ հրաշալի է»,- Սևիկյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

21:23 20.09.2024

Ո՞ւմ կպաշտպանեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայերը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել: Հայաբնակ Ջավախքում ավարտվել է ընտրական հաձնաժողովների ձևավորումը: Իսկ մինչ կուսակցությունները պատրաստում են իրենց համամասնական ցուցակները, Արևմուտքն ու Ռուսաստանը սպառնալիքներ են հնչեցնում՝ կապված իրենց համար աննդունելի քաղաքական ուժերի հնարավոր հաղթանակի հետ: Այսօր Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ընտրությունների անցանկալի արդյունքի դեպքում Բրյուսելը կարող է վերականգնել Վրաստանի հետ […] ...

BACK_TO_TOP