Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

15:07 20.09.2024

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն, և այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,3 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա հաստատել է նաև ՀՀ վարչապետը,  սեպտեմբերի 18-ին հայտարարելով, որ Հայաստանը չի պլանավորում կրճատել ապրանքաշրջանառության  ծավալները և խզել կապը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ:

«Համագործակցությունը պարբերաբար  ապահովում է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշներ։ Ցուցիչը 10,4 տոկոս տնտեսական աճն է»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ չնայած ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցների միջև եղած նրբերանգային որոշ տարբերություններին, ընդհանուր առմամբ, երկու կառույցների սաղմնային մասը կազմում են միևնույն երկրները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում

17:32 20.09.2024

Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում: 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ունիվերսիտատյայի» հետ, հայտնում է Կլուժ-Նապոկա քաղաքի ակումբի կայքը: Միրանյանն այդ թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը հարձակվողն անցկացրել էր Երևանի «Նոայում» և դարձել Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու: Ռումինիայի առաջնության 9 տուրից հետո «Ունիվերսիտատյան» 21 միավորով գլխավորում է […] ...

Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք

17:22 20.09.2024

Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում սեպտեմբերի 14-20-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք: Արձանագրվել է մահվան 4 դեպք: ...

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

17:18 20.09.2024

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Սեպտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման […] ...

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ

17:11 20.09.2024

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է: «Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում […] ...

Աֆղանստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու պատճառով

17:05 20.09.2024

Աֆղանստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու պատճառով

Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Աֆղանստանի դեսպանին այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչը հրաժարվել է ոտքի կանգնել Թեհրանում Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովում Իրանի օրհներգի ժամանակ։ Այս մասին հայտնում է Jamaran գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի երկրորդ վարչության ղեկավարը կանչել է Աֆղանստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին և դատապարտել տեղի ունեցածը՝ նշելով, […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

16:54 20.09.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և […] ...

BACK_TO_TOP