Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+20.09 oC

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալի

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speach արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14:44 20.09.2024

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել երեք հազար բանտարկյալի, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է պետական IRNA լրատվական գործակալությունը:

Այաթոլա Ալի Խամենեին Դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալի պատիժը: Ըստ այդմ՝ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։

Խամենեին այս քայլին դիմել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել

16:47 20.09.2024

ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ին գումարել է հերթական նիստ։ Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Ռաֆիկի […] ...

Լամին Յամալի տպավորիչ ցուցանիշները

16:46 20.09.2024

Լամին Յամալի տպավորիչ ցուցանիշները

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալն առաջինը գոլն է խփել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Եվրոպայի չեմպիոնը գլխավոր եվրագավաթի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակն է (17 տարեկան 68 օրական)։ Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Բարսելոնայի» մեկ այլ հարձակվող Անսու Ֆատին է, որը Չեմպիոնների լիգայում առաջին գոլը խփել էր 17 տարեկան 40 օրականում։ Յամալը 15 հանդիպումից 13-ում գոլի կամ […] ...

Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել

16:38 20.09.2024

Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել

«Վանատուրի պեղումների խումբ»-ը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության […] ...

Արարատ համայնքում գազիֆիկացման աշխատանքներ են ընթանում

16:33 20.09.2024

Արարատ համայնքում գազիֆիկացման աշխատանքներ են ընթանում

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կենսական խնդիր է լուծվում Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Այս պահին սկսվել և ընթացքի մեջ են վերոնշյալ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները։ Գազատարի ներքին ցանցի կառուցման համար ծախսվում է շուրջ 79 միլիոն դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%-ը հատկացնում […] ...

Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել

16:25 20.09.2024

Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի Գյումրիի «Շիրակի» դեմ տնային խաղն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի համար 550-րդն էր մարզական կարիերայում: 31-ամյա Հովհաննիսյանը 550 խաղի սահմանագիծը հատած 7-րդ հայ ֆուտբոլիստն է, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Խաղերից 243-ը Հովհաննիսյանն անցկացրել է հայկական ակումբներում, 213-ը՝ արտերկրի: Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 84 անգամ, […] ...

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման

16:17 20.09.2024

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին». կոնգրեսական Բրեդ Շերման

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել […] ...

BACK_TO_TOP